Այս պահին Քննչական կոմիտեի գլխավոր մուտքի մոտ մեծ թվով կարմիր բերետավորներ են հավաքվում։ Մոտենում են նաեւ ծառայողական մեքենաներով բարձրաստիճան ոստիկաններ։ Ամենայն հավանականությամբ նրանք պատրաստվում եմ դիմավորել Շիրակի թեմի առաջնորդին։
Հիշեցնենք, որ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը որոշում կայացրեց ներկայանալ Քննչական բաժին,չնայած որ Մայր Աթոռի դիմաց հավաքված ՀՀ քաղաքացիները թույլ չէին տվել նրան գնալ։
Մեր կողքին կանգնած ոստիկանները անհամբեր սպասում են Սրբազան հոր ժամանմանը` դա են վկայում նրանց կատարած հեռախոսազանգերը։
Մանրամասն՝ տեսանյութում
