Քաղաքականություն

Ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլ անկլավների հարցեր էլ կան

Ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլ անկլավների հարցեր էլ կան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջ այսօր կանգնած է լրջագույն ազգային անվտանգության խնդիր։

Նրա խոսքով՝ թեև հանրային խոսքում հաճախ ընդգծվում է խաղաղության թեման, իրականում այդ գործընթացների ու ստորագրված փաստաթղթերի ֆոնին երկրի ինքնիշխան տարածքում շարունակվում են տարածքային ամբողջականության խախտումներ։

Մելոյանը նշել է, որ Հայաստանի մի քանի մարզերում առկա է ադրբեջանական զինված ուժերի ներկայություն։ Նա ընդգծել է, որ, չնայած այն փաստաթղթերին, որոնք ենթադրում էին Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորում ու այլ պետության զինված ուժերի բացառում, իրավիճակը չի փոխվել։ Նրա խոսքով՝ ադրբեջանական ստորաբաժանումները ոչ միայն չեն հեռացվել նշված տարածքներից, այլև դեռևս չլուծված է մնում անկլավների հարցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image