Հասարակություն

Գյումրու համայնքապետարանի աշխատողների աշխատավարձը շատ ցածր է

Գյումրու համայնքապետարանի աշխատողների աշխատավարձը շատ ցածր է

Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստին անդրադարձ եղավ համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձին։ Մոտ 300 աշխատող ունի համայնքապետարանը, որոնց աշխատավարձի չափն, ըստ ավագանու անդամների, չափազանց ցածր է։ «Ավագանու վերջին նիստին ես բարձրացրեցի համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված խնդիրը։Ամիսներ առաջ քննարկում տեղի ունեցավ, եւ քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտավորապես 2-3 ամիս անց աշխատավարձերի վերանայում կլինի։Սկսած համայնքապետից , մինչև շարքային աշխատակից շատ ցածր են ստանում, եւ որոշակի ծանրաբեռնված բաժիններ ունենք՝ քաղաքաշինության, եկամուտի, որտեղ աշխատողների աշխատավարձն ընդամենը 100-120 հզր․ դրամ է, որը նման ծանրաբեռնվածության պայմաններում չափազանց ցածր է ։

Հազարավոր դիմումներ ունենք այդ բաժիններում, քաղաքացիներին հետաքրքրող ոլորտներն են, ուստի ունենք խնդիր աշխատողների աշխատավարձի եւ դրան զուգահեռ աշխատանքի որակի բարձրացման։ Ես ինքս տեղյակ եմ, որ շատ դեպքերում համայնքապետարանի աշխատողներն ստիպված են աշխատանքային ժամից դուրս կամ ազատ օրերին էլ աշխատել, որպեսզի հասցնեն ուսումնասիրել քաղաքացիների դիմումները ։ Երկրում տիրող ներկայիս սոցիալ-տնտեսական վատթարագույն վիճակում նշված աշխատավարձով աշխատելը շատ դժվար է ։Համայնքապետի եւ նրա խորհրդականի կողմից , համենայնդեպս, հավաստիացումներ ստացանք, որ առաջիկա սեպտեմբեր ամսին վերանայում կլինի, բայց ըստ էության այդ 15 տոկոսը հիմնականում բան չի փոխելու , մենք հիմնային եւ խորքային աշխատավարձի փոփոխության խնդիր ունենք, որպեսզի դրան զուգահեռ կարողանանք նաև որակ բարձրացնել , որը ուղիղ համեմատական է աշխատավարձի չափի հետ»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի համայնքի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման խնդրին՝ Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը ավագանու նիստին նշեց, որ երրորդ եռամսյակն ավարտելուց հետո միայն, երբ հաշվարկ անեն, կհասկանան՝ կարող են աշխատավարձի բարձրացում անել , թե ոչ, եթե այո, ապա՝ 5 կամ 10 տոկոսով պարտադիր բարձրացում կանեն։

«Պարոն Սամսոնյանն ավելի շահագրգռված է, աշխատողների ցանկությունը մեծ է, բայց հնարավորությունն էլ պետք է մեծ լինի։ Մինչև 9 ամսվա հաշվարկ չանենք, սեպտեմբերից չենք կարող աշխատավարձ բարձրացնել», -ասաց  նա։
Հավելենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի աշխատավարձն այս պահին կազմում է 431 հազար դրամ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image