Հասարակություն

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հա՞յրն է Աշոտ Երկաթ ճաշարանի սեփականատերը

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հա՞յրն է Աշոտ Երկաթ ճաշարանի սեփականատերը

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել է Արթուր Աղաջանյանին: Ըստ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովի՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1152425 վկայականի, տրված 06.05.2005թ., «Տավուշի մարզ, ք․ Իջևան Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի ճաշարանի սպասարկման 5000.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում Արթուր Աղաջանյանը: Դիլիջանի համայնքի ավագանին 2024թ. հոկտեմբերի 14-ի թիվ 778-Ա որոշմամբ համաձայնություն է տվել 5000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով 3մլն. 960 հազար դրամով Արթուր Աղաջանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանից հետաքրքրվեցինք՝ խոսքը ԱԺ պատգամավոր ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հոր՝ Արթուր Աղաջանյանի մասի՞ն է. «Ճիշտ ասած, անձնապես չեմ ճանաչում, որպես սեփականատեր տեսել եմ, բայց ընտանիքի անդամներին չեմ ճանաչում»:

Որքա՞ն է կազմում Հովք գյուղում հողի կադաստարային արժեքը. «Հովք գյուղը գտնվում է հողերի գնահատման 15-րդ գոտում, որտեղ հողամասի կադաստրային արժեքը 792 դրամ է: Հողամասը եւս կադաստային արժեքով է գնվել ՝ այսինքն, 3 մլն 960 հազար դրամով: Օգտագործողը ունի վկայական, որտեղ շինությունը սեփականություն է, իսկ հողամասը` վարձակալություն, որը տրամադրվել է մինչեւ 2005 թիվը: Այդ մասում սովետական միության տարիներին ճաշարան է եղել, ասում էին՝ Աշոտ Երկաթի ճաշարան»: Իսկապես չեք ճանաչում սեփականատիրո՞ջը, թե՞ չեք ուզում ասել թե ով է. «Չեմ ճանաչում, միայն կարող եմ հասցեն ասել՝ Երեւան, Սայաթ-Նովա փ. 20/45»: Հովք համայնքի վարչական ղեկավար Հովհաննես Նաղդալյանը եւս չճանաչեք, տարածքի սեփականատիրոջը, ասաց, որ գիտի Երեւանից է, իսկ հարկերն էլ օնլայն են վճարում. «Չեմ տեսել, չեմ կարող ասել: Մեզ մոտ տարեկան 22 հազար դրամ հարկ են վճարում չգործող շինության համար: Ճաշարանը, որի մասին ասում եք, գործել է մինչեւ 1992-93թթ, դրանից հետո չի գործում: Ունի սեփականատեր, իսկ 5000քմ տարածքն էլ ճաշարանի կողքի տարածքն է` գնել է, որ կարողանա մուտք ու ելք անի իր տարածք»: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց: Ընտրողների ռեգիստրում Սայաթ-Նովա թ.20/45 հասցեում գրանցած է Արթուր Էդուարդի Աղաջանյանը, Սայաթ-Նովա թ.20/48 հասցեում գրանցված է նաև ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Արթուրի Աղաջանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image