Հասարակություն

Գարեգին Բ-ն Սանկտ Պետերբուրգում հոգեւոր ճեմարան է ստեղծում

Գարեգին Բ-ն Սանկտ Պետերբուրգում հոգեւոր ճեմարան է ստեղծում

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որոշել է հոգեւոր ճեմարան բացել։ Նպատակն առաքելական եկեղեցու կրոնավորների պատրաստությունն է։ Արդեն իսկ հայտարարվել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն։ Ուսուցումը հնգամյա է (բակալավրիատ), որից հետո շրջանավարտները կարող են եւս մեկ տարի ուսանել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի մագիստրատուրայի բաժնում։ Ուսուցումն անվճար է։ Մի կողմից, իհարկե, լավ է, որ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքում՝ Ռուսաստանի երկրորդ քաղաքում, հոգեւոր ճեմարան է ստեղծվում։ Մյուս կողմից, ճեմարանի ստեղծումը Պետերբուրգում նշանակում է կաթողիկոսի եղբոր՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի դիրքերի ամրապնդում եկեղեցական վերնախավում։ Ձեռքի տակ սեփական ճեմարան ունենալը կարեւոր է որեւէ թեմ ղեկավարող բարձրաստիճան կղերականի համար, քանի որ ճեմարանը, կրոնավորների նոր սերունդ պատրաստելու նպատակին կոչված լինելով հանդերձ, նաեւ որոշակիորեն «շկոլա» է հանդիսանում թեմ ղեկավարող որեւէ բարձրաստիճան կղերականի համար՝ իրեն հավատարիմ կադրեր «արտադրելու» գործում։

Բացի այդ, հնարավոր է, որ կաթողիկոսն ինչ-ինչ ցնցումներ է կանխատեսում եւ դրան է պատրաստվում՝ փորձելով եղբոր ղեկավարած թեմը դարձնել ավելի ինքնաբավ, նաեւ՝ կադրերի պատրաստման հարցը լուծելով։ Օրինակ, եթե Հայաստանը որոշի ամբողջապես դուրս գալ ռուսական աշխարհաքաղաքական ուղեծրից եւ անցնել արեւմտյան աշխարհաքաղաքական ուղեծիր, ինչով պայմանավորված՝ առանց այն էլ լարված քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի կլարվեն, ապա դժվար թե նման պայմաններում Կրեմլում ուրախ լինեն, որ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը կադրային կախվածություն ունենա Մայր Աթոռից։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image