Հարցազրույց

Հակասահմանադրական ճանապարհով ձևավորված ՍԴ-ից ո՞նց կարող եմ օրինականության սպասել․ Կիմ Բալայան

Հակասահմանադրական ճանապարհով ձևավորված ՍԴ-ից ո՞նց կարող եմ օրինականության սպասել․ Կիմ Բալայան

Սահմանադրական դատարան են դիմել ԱԺ ընտրություններին մասնակից 18 քաղաքական ուժերից յոթը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, «Նոր ուժ», «Միասնության թևեր», «Բարգավաճ Հայաստան», «ԴՕԿ» և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցությունները։ Ներկայացված դիմումներով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը զրույցել է ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ։

- Յոթ քաղաքական ուժերի ՍԴ ներկայացված դիմումները ՍԴ-ն միավորելո՞ւ է մեկ վարույթում, թե՞ քննվելու են առանձին։

- Ճիշտ է բոլորը դիմել են ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, բայց մենք չգիտենք դիմումների բովանդակությունները։ Չգիտենք, թե ինչ հիմքով են վիճարկում։ Ընդհանուր առմամբ ՍԴ-ն միավորման իրավունք ունի, որպեսզի միավորի մեկ գործի մեջ, բայց եթե տարբեր հիմքերով են դիմել, չի կարող միավորել։

- Ի՞նչ ընթացակարգով են քննվում։

- Քանի որ հասարակական հնչեղություն ունեցող գործեր են, երաշխավորվում է, որ քննվի բանավոր կարգով, այսինքն, որ կողմերը մասնակցեն, իրենց փաստարկները ներկայացնեն, ոչ թե գրավոր։ Դա օրենքի պահանջն է, բայց ես չգիտեմ՝ հիմա օրենքով ղեկավարվող կա՞, թե՝ ոչ։ Բոլոր դեպքերում տեսնում ենք, որ և՛ Սահմանադրությունը, և՛ օրենքը սուտասանի կողմից անընդհատ արհամարհվում է, հիմա այս պարագայում էլ չեմ կարող ասել՝ կարհամարվի, թե՝ ոչ։

- Ի՞նչ սպասելիքներ ունեք ՍԴ-ից։

- Ես սպասելիքներ չունեմ։ Սա հակաօրինական, հակասահմանադրական ճանապարհով ձևավորված ՍԴ է, հետևապես ոնց կարող եմ օրինականության սպասել։ Եթե օրինական լիներ, դատավորի թեկնածուները կհրաժարվեին ընտրվելուց, որովհետև ՍԴ դատավորներին օրենսդրությանը հակառակ աշխատանքից բռնել ազատել են, որ տեղերը զբաղեցնեն այդ ՔՊ-ական ներկայացուցիչները։

- Նախկինում ի՞նչ նախադեպեր ենք ունեցել ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումների մասով։

- Շատ-շատ ենք ունեցել, եղել է, որ վերաքվեարկություն է նշանակվել ինչ որ տեղամասերում։ Շատ տարբեր ու բազմաթիվ դեպքեր են եղել։ Մի անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ՍԴ-ն որոշում է կայացրել, որ մեկ տարի հետո ճիշտ կլինի հանրաքվե իրականացնելը։ Բայց դա տեղի չունեցավ, որովհետև Գերագույն խորհուրդը անտեսեց ՍԴ-ի որոշումը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image