UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը անդրադարձել է Bellator-ի նախկին չեմպիոն Մայքլ Չենդլերի հետ հնարավոր մենամարտին։
Ծառուկյանի խոսքով՝ կա հավանականություն, որ նա փետրվարի 28-ին վերադառնա օկտագոն և ուժերը փորձի ամերիկացի մարտիկի հետ։ Նա նշեց, որ նախաձեռնություն է ցուցաբերել՝ դիմելով RAF կազմակերպությանը՝ հանդիպումը կազմակերպելու խնդրանքով։
Հայ մարտիկը նաև ակնարկել է, որ UFC-ում Չենդլերը խուսափում է իրենից։ Նրա խոսքերով՝ այժմ մնում է տեսնել, թե ինչ արձագանք կլինի ամերիկացի մարզիկի կողմից։