Մեր տեղեկություններով, իշխանությունների հրահանգով հերթական քրեական գրոհն է սկսվելու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ըստ այդմ՝ Քննչական կոմիտեն «խոդ է տվել» տարիներ առաջ նախաձեռնված մի քրեական վարույթ՝ 2018-ի ընտրությունների մասին, որին ԲՀԿ-ն եւ «Ալյանս» կուսակցությունը մասնակցում էին «Ծառուկյան դաշինքով»։ Վարույթը վերաբերում է ընտրությունների ժամանակ պետական ֆինանսավորումը կուսակցությունների միջեւ համաչափ չբաշխելուն։ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ ասաց, որ նման տեղեկություն չունի։ «Ալյանսի» նախագահ, հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը հաստատեց տեղեկությունը․ «Իմ ինֆորմացիան հետեւյալն է․ երեկ կամ նախորդ օրը կուսակցության գլխավոր քարտուղարի հետ կապվել է ՔԿ-ի Գայանե անունով քննիչ, որը հայտնել է, որ շուրջ 2 տարի առաջ կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից տրված դիմումի համաձայն` չեմ իմանում ինչ ճակատագրի արժանացած քրեական գործը վերսկսվել է, այն վերաբերում է պետական ֆինանսավորումը համաչափորեն չբաշխելուն»։ Ինքը` Ուրիխանյանը, չգիտի, թե ով է ստացել այդ գումարը, ով չի բաշխել, իրեն դա չի էլ հետաքրքրում, եթե կա քրեական տարր, ապա կա համապատասխան ընթացք։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯