Երբեմն շարքային մարդիկ հարց են տալիս` ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն այսպես կատաղի մարտի ելել իր վերարտադրության համար: Ոչ մի միջոցի մեջ խտրություն չեն դնում` ազգային արժեքները, ժողովրդավարությունը, մեր պետության շահը տրորելով, ընդդիմադիրներին ոչնչացնելով, համակեցության եւ հասարակության հանդեպ հարգանքի տարրական նորմերը ոտնահարելով` առաջ են շարժվում: Ակնհայտ է, որ նպատակը հունիսին կայանալիք ընտրություններն են: Տպավորություն է, թե պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին եւ որոշել են հաղթել նրան` ինչպես ոխերիմ թշնամուն կձգտեին հաղթել: Ո՞րն է խնդիրը, մի՞թե իշխանության մնալն այդպիսի գերնպատակ է, որ հանուն դրա կարող են մեր պետությունը վտանգել, մարդկայնության վերջին փշրանքներից հրաժարվել, միայն թե հասնեն այդ նպատակին: Բանն այն է, որ սա ոչ թե իշխանության համար պայքար է` բարձր աշխատավարձեր ստանալու, պետության հաշվին անդարդ ապրելու, կյանքը վայելելու, ինչպես թվում է շատերին, այլ կենաց-մահու պայքար, որովհետեւ նրանք վստահ են, որ իշխանության այլընտրանքն ընդդիմություն դառնալը չէ, այլ բանտում հայտնվելը, նույնիսկ` կյանքից զրկվելը: Նրանց թվում է, թե այս պարագայում բանաձեւը մեկն է` «մահ կամ իշխանություն»: Դա է պատճառը, որ այսպես հուսահատ պայքարի մեջ են մտել եւ պատրաստ են ամեն ինչի, միայն թե վերընտրվեն, չկորցնեն իշխանությունը: Դրա համար ունակ են ոչ միայն խեղկատակության, բռնությունների գնալ, թշնամու ոտքը համբուրել, անգամ իրենց հոգին սատանային ծախել: Որովհետեւ` ո՞վ չի ուզում ապրել, ո՞վ կհամաձայնի կառավարական ամառանոցը փոխել ԱԱԾ պադվալի հետ: Բայց ես վստահ եմ` այդ վախերը խիստ չափազանցված են: Իշխանությունից հետո էլ կյանք կա, եւ բոլորովին պարտադիր չէ, որ դա ճաղերի ետեւում լինի:
Քաղաքականություն
Կյանքը՝ հունիսից հետո
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯