Հասարակություն

Մահացել է մեքսիկացի լեգենդար դերասանուհի Էլսա Ագիրեն

Մահացել է մեքսիկացի լեգենդար դերասանուհի Էլսա Ագիրեն

Մահացել է մեքսիկական ագզային կինոյի «Ոսկեդարի» լեգենդ, դերասանուհի Էլսա Ագիրեն։ Նա 95 տարեկան էր։ Այս մասին հայտնում է The Latin Times-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ագիրեն իր տաղանդի, գեղեցկության եւ նրբագեղության շնորհիվ դարձել է ողջ լատինա-ամերիկյան կինոյի ամենավառ աստղերից մեկը՝ անուրանալի ներդրում ունենալով մեքսիկական կինոյի ոսկեդարում։ Էլսա Ագիրեն ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 25-ին։ Կինո մուտք է գործել 1946 թվականին՝ գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո։

Նկարահանվել է ավելի քան 40 հայտնի ֆիլմերում։ Համագործակցել է մեքսիկացի ամենից հայտնի դերասանների եւ ռեժիսորների հետ։ Հայտնի նախագծերից են՝ «Զգույշ մնա սիրուց», «Կարմիր անձրեւ», եւ «Կինը, ում ես սիրում էի»։ Կյանքի վերջին տարիներին ապրել է մեկուսի կյանքով։ Հազվադեպ է այցելել հանրային միջոցառումներին, գործնականում հարցազրույցներ չի տվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image