2025 թվականից 5 օր է անցել, բայց վարչապետ Փաշինյանը դեռ ոչ մի նորմալ միտք չի հայտնել: Նորմալ ասելով՝ նկատի ունեմ այնպիսի միտք, որ հնարավոր լինի մարդկայնորեն հասկանալ ու ընկալել, վերլուծել, մարսել, տեսնել այդ մտքի պատճառահետևանքային կապը իրականության հետ: Ես նույնիսկ սկսել եմ տագնապել, որ 2025-ի ողջ ընթացքում Փաշինյանին այդպես էլ չի հաջողվի մի այնպիսի բան ասել, որ մարդիկ լսեն ու դեմքներին խոհեմ արտահայտություն տալով գլուխները դրական տմբտմբացնեն՝ տեսա՞ք ինչ ասաց մեր ակունք իմաստության վարչապետը: Եվ իմ այս տագնապն այնքան էլ անհիմն չէ, ինչպես կարող է թվալ շատերին: Ժողովուրդն ասում է՝ ինչպես սկսես տարին, այդպես էլ կգնա: Իսկ Փաշինյանը տարին սկսել է 2024-ին արտահայտած իր ցանցառ մտքերից մեկի նոր՝ ավելի անճաշակ փաթեթավորմամբ: Նա բարեհաճել է տառացիորեն ասել հետևյալը. «Հերոսությունը պետք է առօրեականացվի և առօրյան՝ հերոսականացվի»: 2024-ին այս միտքը ծամծմված էր մոտավորապես այսպես՝ «Հարկատուն հերոս է»:
Ակնհայտ է, որ հերոսության թեման Փաշինյանը սարսափելի վատ է սերտել դպրոցում: Ու, քանի որ իր ողջ գիտակցական պրակտիկ կյանքում որևէ աղերս չի ունեցել հերոսության ու հերոսականության հետ, այդպես «տուպոյ» էլ մնացել է, ավելին՝ այդպես «տուպոյ» էլ դարձել է ՀՀ վարչապետ: Անձամբ ես ոչ մի կերպ չկարողացա հասկանալ, թե ինչպես կարող է հերոսությունը դառնալ կենցաղ՝ առօրեականացվել և կամ կենցաղը՝ առօրյան, հերոսականացվել: Օգնեք, խնդրում եմ, հասկանալ՝ ինչպե՞ս կարող է հերոսությունը դառնալ տրանսպորտ բարձրանալու պես մի բան, և կամ ինչպես կարող է ցախ կոտրելը, խոզ խանձելը, հեծանիվ քշելը, սեփական կնոջ հետ համացանցում գյալաջի անելը, ի վերջո հարկ վճարելը հերոսականացվել: Հերոսությունն, ինչ է, այդքան հասարակ բա՞ն է, այդքան հե՞շտ է հերոս լինելը: Դե ասեք՝ մենք 3 միլիոն հերոս ունենք, էլի… Նիկոլն էլ է հերոս, Ավինյանն էլ, Պապիկյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ… Լուլուն, Արփին, Հովակիմյան և Ալեքսանյան Վահագները, Կոնջորյանը, Գաբրիելյան Սիսակը, Քյարամյան Արգիշտին, Աղազարյան Հովիկը, Ասլանյան Հակոբը… Հարկատուների այս ցանկը թվարկելով չի վերջանա: Այդտեղ նույնիսկ իմ անունը կարող է լինել որպես հերոս: Ահա այս բոյի էշություն է դուրս տվել Փաշինյանը 2025-ի առաջին օրերին: Հայրենի հողի ու ժողովրդի նվիրյալ զվակներին, որոնցից շատերն իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի ու իրենց ծնող ժողովրդի, բերել, հավասարեցնել կենցաղային էակներին ու այդ էակների կենցաղը հայտարարել հերոսություն՝ թույլ տվեք ասել՝ ճապաղամտություն է:
Փաշինյանը, սակայն, որքան թույլ է փիլիսոփայությունից, նույնքան էլ ուժեղ է «մուտիլովկաներից»: Ջուր պղտորելու և պղտոր ջրում ձուկ որսալու մեծագույն վարպետ է և այս ամենով հանդերձ՝ նենգ, խորամանկ ու վախկոտ: Տեսք ուրեմն՝ նույն օրը, երբ նա հայտարարում է հերոսականության ու առօրեականության մասին իր «թեզը», ձերբակալում, ապա կալանավորում են ազգային հերոս, գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Սա ի՞նչ է, պատահական համընկնո՞ւմ: Ոչ, իհարկե: Սա իսկական հերոսությունն ու հերոսականությունը չընկալող Փաշինյանի հերթական արկածախնդրությունն է, որով նա փորձում է ոչ միայն թոթափել վախկոտի ու հողատու կապիտուլյանտի իր իմիջը, այլև հերոսությունն իջեցնել առօրեականության ու ճղճիմ կենցաղի մակարդակի, որի մեջ ինքն է ապրում: Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը նայել Տիրան Խաչատրյանի աչքերին ու նրան մեղադրել 44-օրյա պատերազմում թույլ տված որևէ անփությության մեջ: Բայց ինչպե՞ս անի դա, եթե ինքն է եղել թիվ մեկ անփույթն ու թիվ մեկ խաբեբան, թիվ մեկ հակահերոսն ու վախկոտ կենցաղավարը:
Քաղաքականություն
Հերոսությունը թան չէ, ամեն «տուպոյի» բան չէ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯