Հասարակություն

Դատախազությունը բողոքարկել է Չաղ Ռուստամին ազատելու որոշումը 

Դատախազությունը բողոքարկել է Չաղ Ռուստամին ազատելու որոշումը 

Դատախազությունը բողոքարկել է Երևանի քրեական դատարանի որոշումը քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Ռուստամ Ստեփանյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքի փոխելու վերաբերյալ: Որոշումը դատարանը կայացրել էր փետրվարի 26-ին: Գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Աշոտ Կյուրեղյանին, եւս ազատ են արձակել։ Երկու որոշումն էլ բողոքարկվել են, մեզ հայտնեցին գլխավոր դատախազությունից: 

Հիշեցնենք՝ Ռուսատամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամ մականունով անազատության մեջ էր հունիսի 28-ից, իսկ սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին: Ըստ մեղադրականի, Ռուստամ Ստեփանյանին դատում են  այն բանի համար, որ նա Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգ և 54 փամփուշտ, «կազմակերպել և ղեկավարել է մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11- ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին»: 
Ըստ տարածված խոսակցությունների, Ռուստամ Ստեփանյանին, որը ծնունդով Շիրակի մարզից է, Ձիթհանքով գյուղից, իշխանություններն ազատել են Գյումրու ավագանու ընտրություններին ընդառաջ, քանի որ պատրաստվում են ՔՊ-ի օգտին օգտագործել քրեական հեղինակությունների ռեսուրսը: Ստեփանյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը հերքում է այս տեսակետը, վստահեցնելով՝ Ռուստամ Ստեփանյանը քրեական հեղինակություն չի, նախկինում դատապարտված չի եղել: «Քրեական ենթամշակույթի որևէ խմբավորման նա չի հարում», - ասում է փաստաբանը, նշելով, որ որևէ պայման նրա ազատման համար չի դրվել, նա կապ չունի իշխանությունների հետ եւ առհասարակ ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում: 
 Տուժողի իրավահաջորդ հանդիսացող Ֆազի կնոջ շահերը ներկայացնող փաստաբան Էմին Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել Ստեփանյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, ասելով, որ իր պաշտպանյալն իրեն չի լիազորել որևէ մեկնաբանություն տալ: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image