«Հրապարակը» երեկ գրել էր, որ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից անմիջապես հետո, դատարանի բակից ձերբակալել են նրա եղբորը` Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի գործով եւս մեղադրյալ է։
Քննչական կոմիտեից հարցրել էինք, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է Գոռ Համբարձումյանը ձերբակալվել, մեզ պատասխանել էին․
««Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը»։
Գլխավոր դատախազությունից «Հրապարակին» հայտնեցին, որ Գոռ Համբարձումյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 1 ամիս ժամկետով։
Ի դեպ, նշենք նաեւ, որ երեկ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը մեզ ասել էր, որ տեղի ունեցածը թյուրիամցություն է եւ այս քրվարույթի հետ որևէ առնչություն չունի։