Հասարակություն

Հետախուզվող 4 տղամարդ է ձերբակալվել, այդ թվում «Զվարթնոց»-ից

Հետախուզվող 4 տղամարդ է ձերբակալվել, այդ թվում «Զվարթնոց»-ից

Քրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց»  օդանավակայանի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Բուխարեստ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդու: Նա  2021 թ․ հոկտեմբերի 1-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների իրացման և մաքսանենգության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Նանսենի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ, որը 2025 թ․ դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 21-ին վարչություն է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
***
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Նոր Երզնկա գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image