Քաղաքականություն

Բա խի՞ հեղափոխություն չենք արել

Բա խի՞ հեղափոխություն չենք արել

Ինձ համար ամեն ինչ պարզ է արդեն: Այս երեւույթը վարչապետի աթոռից կառչած մնալու է այնքան ժամանակ, մինչեւ ոտքերն առաջ՝ դուրս տանենք: Նա երբեք չի ընդունելու իր սխալները, երբեք մեղա չի գալու, ոչ մեկին չի թողնելու մոտ գան այս ավերակի ղեկին, որն ինքն անվանում է իրական Հայաստան, խաղաղ Հայաստան, խաղաղության խաչմերուկ Հայաստան, բաստիոնների բաստիոն Հայաստան: Փորձեք աքաղաղին հեռացնել հավաբնից՝ «քշա» ասելով: Չի ստացվի: Կա՛մ պիտի դնես՝ վիզը պոկես, կա՛մ մի ավելի հզոր աքլոր գցես հավաբունը: Կարո՞ղ ես դրան հասկացնել, որ իր պատճառով հավերն սկսել են վատ ածել: Շուռ կգա ու կասի՝ հավերդ վատ են ածում, հավերիդ փոխիր:

Երեկ ուղերձ էր կարդում էդ «աքլորը», լսեցի՞ք ինչ ասաց: Թե բա՝ վեր կենայիք, հեղափոխություն անեիք, եթե Արցախը (Ղարաբաղը) հանձնելուն եւ դրա դիմաց խաղաղության ստանալուն դեմ էիք: Չեք արել հեղափոխություն, նշանակում է՝ համաձայն էիք ինձ հետ: Ահա, այսպիսի «աքլոր»՝ ինքը հարցը դնում է, ինքը՝ պատասխանում: Բողոքում եք, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքնե՞ր է գրավել: Բայց չէ՞ որ մենք էլ ադրբեջանական տարածքներ ունենք մեզ մոտ: Դե եկ ու հասկացիր, թե ինչ է ակնարկում: Ի՞նչ տարածքներ, այ տղա, էլի՞ բան կա հանձնելու: Մինչ օրս Ադրբեջանը մեզ ի՞նչ է վերադարձրել: Ոչինչ: Մենք ի՞նչ ենք տվել… Լիքը բան՝ տարածքներ ու գյուղեր Տավուշից, բարձունքներ Վարդենիսում, Ջերմուկում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճը, Զանգեզուրի միջանցքը (Թրամփի կույրաղիքը)… Հայաստանը դարձրել ես մի ծռտի հավաբուն ու աքլոր-աքլոր ուղերձներ ես հղում աջուձախ:
Այս վերջին ուղերձը նաեւ այն մասին էր, որ արցախահայերի՝ իրենց հայրենի օջախներ հավաքական վերադարձն ու նրանց իրավունքների պաշտպանությունն անիրատեսական են: Եթե իր ռակուրսից ենք մոտենում հարցին, ապա կարելի է ասել, որ իր բերած «խաղաղությունն» անհնարին կլիներ, եթե հայկական կողմը պնդեր այդ խնդիրը եւ փորձեր ինչ-որ լուծում տալ դրան: Փաստորեն, այս հարցով էլ տեղի է ունեցել հակառակ պրոցեսը՝ աչք են փակել արցախցիների վերադարձի էլ, նրանց իրավունքների պաշտպանության վրա էլ: Կարճ ասած՝ թքած են ունեցել, թքած են ունեցել, միայն թե Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության համաձայնագիր» նախաստորագրեն, ինքն էլ կանգնի «մեյդանում» ու աքլոր-աքլոր հայտարարի, թե Ադրբեջանի հետ այլեւս խաղաղություն ենք հաստատել: Բա մի հարցնող լինի՝ այդ ի՞նչ խաղաղություն եք հաստատել, եթե ինքներդ էլ խոստովանում եք, որ սահմանները մինչ օրս ճշգրտված չեն, մինչ օրս բոլոր գերիները վերադարձված չեն, մինչ օրս Կիրանցի պատը քանդված չէ, մինչ օրս Ալիեւի հետ, առանց Թրամփի, երկու էշի գարի իրարից ջոկել չեք կարողանում: Դուք ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ հերթական կապիտուլյացիայի ակտն եք նախաստորագրել, ու դեռ հայտնի չէ, թե էլի ինչ պահանջներ է դնելու Ադրբեջանը ձեր, ավաղ, նաեւ մեր երկրի առջեւ:

Բայց դու շարունակիր բլբլալ, բլբլալ, Նիկոլ: Ինչքան շատ խոսես ու ուղերձ տաս, այնքան լավ մեզ համար ու այնքան վատ քեզ համար: Շա՞տ ես ուզում հեղափոխություն ու հեղաշրջում՝ կստանաս: Քեզ արդեն երեւի «աքլոր» ես երեւակայում կամ մի ուրիշ բան, որ այս երկրի համար մեծ նշանակություն ունի: Մեծագույն սիրով ուզում եմ քեզ հիասթափեցնել: Տեսնո՞ւմ ես այն պատը, որի տակ քեզ նման լիքը «առաջնորդներ» են կնքել իրենց մահկանացուն: Ես Չաուշեսկուին հիշեմ, դու՝ Քադաֆիին եւ Սադամ Հուսեյնին, ես Սահակաշվիլուն հիշեմ, դու՝ Զելենսկուն… Սրանք՝ բոլորը, «վզքաշ» են արվել իրենց ժողովուրդների դեմ գործած հանցանքների համար, դավաճանության համար, երկրի տարածքային ամբողջականությունն առուծախի առարկա դարձնելու համար, իրենց ժողովրդի մեջ պառակտում ու անհանդուրժողականություն սերմանելու համար… Կարճ ասած՝ սրիկա լինելու համար:

Եվ վերջում երկու խոսք աքլորների մասին: Ռուսներն ասում են. «Պետուխը որ զաբոռը թռավ, այլեւս քոնը չէ»: Նրանք, իհարկե, նկատի ունեն իրենց «բաբնիկ» ամուսիններին: Տատիս մոտեցումն իր «փախած»-հետ եկած աքլորին, սակայն, բոլորովին այլ էր: Ծիպ-ծիպ-ծիպ անելով՝ կկանչեր հավաբուն, կբռներ, կդներ թեւի տակ ու կբերեր պապիս՝ մորթի՛ր էս «դուրս ընկածին», թոռանս համար բարձ պիտի սարքեմ…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image