«Հրապարակի» խմբագրություն է դիմել քաղաքացի, ով պնդում է, որ իր հորը` Գագիկ Մովսիսյանին, որը հաշմանդամություն ունի, ունի առողջական լուրջ խնդիրներ և չի կարողանում քայլել, շարժվել Երևանի 9/14 տեղամասում ասել են, որ տղամարդը չի կարող այլ պայմաններում մասնակցել ընտրություններին և պետք է պարտադիր ներկայանա տեղամաս:
Քաղաքացին պնդում է, որ իր տարեց հայրը չի կարողանում տեղից տեղ շարժվել, ուստի չի կարող գնալ ընտրական տեղամաս:
ԿԸՀ խոսնակը քիչ առաջ «Հրապարակին» հայտնեց, որ շրջիկ քվեատուփեր այս ընտրություններում թույլատրվում է բացառապես հիվանդանոցային պայմաններում, տնային պայմաններում քաղաքացիները չեն կարող մասնկացել ընտրություններին: