Բոլոր նրանք, ովքեր հիանում են Նիկոլ Փաշինյանով, նրան համարում են կայացած, լուրջ քաղաքական գործիչ, որն իր առջեւ նպատակներ է դնում եւ անպայման հասնում դրանց կատարմանը, հավանաբար մոռացել են, թե ինչքան խոստումներ ու նախաձեռնություններ է նա այս տարիներին առաջ քաշել, ապա մոռացել` անցել նորերին: Չենք հասնի նրա ընդդիմադիր ժամանակները, երբ արագաչափերն ու տուգանքներն էր խոստանում վերացնել, Սաշիկի 50/50-ները հետ բերել կամ վարչապետ դառնալով՝ բացում էր ԱԺ-ի ու նախագահականի դարպասները, թե` ժողովուրդ, հիմա սա ձերն է, վայելեք: Կանդրադառնանք ավելի ուշ սկսած նախաձեռնություններին, արած հայտարարություններին, տված խոստումներին: Ոչ ոք երեւի արդեն չի հիշում, որ 2019 թվականի մարտի 27-ին նա հայտարարել է. «Այսօր կարող եմ պաշտոնապես ասել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, եւ կասկած չունեմ, որ այն հաղթելու է նույնկերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը»: Կամ՝ երբ 2020-ի ապրիլի 23-ին կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին` միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիային. «Ժամը 21.00-ին անջատում ենք մեր տների լույսերը եւ մեր բջջային հեռախոսների միացված լապտերներն ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդը կարձագանքի»: Իսկ դրանից 4 տարի անց հայտարարում էր. «Աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ, պետք է հաղթահարել ազգ-նահատակ բանաձեւը»: 2020 թ. հոկտեմբերի 29-ին իր թվիթերյան էջում կոչ էր անում «ճանաչել Արցախի անկախությունը», գրում էր. «ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է»։ 2024-ին էլ հայտարարում էր` սահմանազատում կլինի, մեզ պատկանող հողերը հետ կտան: Անգամ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը կիսատ թողեց:
Քաղաքականություն
Կիսատ-պռատ
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯