Նիկոլ Փաշինյանը Եկեղեցին պառակտելու իր սցենարի համար որոշել է «կարգալույծների փնջին» խաբել և ուղղորդել դատարաններ՝ հավատացնելով, որ դատարանը կարող է քննարկել նրանց հայցը և արդար լուծում տալ ու վերականգնել իրենց հոգևոր պաշտոնը։ Հայաստանի Սահմանադրությունը պատվում է Եկեղեցու ինքնավարությունը և օրենքը հստակ ասում է, որ պետությունը անջատ է Եկեղեցուց։ Դա նշանակում է, որ նա չի կարող ուղղակիորեն պարտադրել Կաթողիկոսին՝ վերականգնել եպիսկոպոսին իր նախկին հոգևոր պաշտոնում ։ Կարգալույծներին երևի ոգևորել է դատարանի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնի վերականգնումը և նրանք մտածել են, որ արդեն կարելի է աշխարհիկ Արման Սարոյանին եպիսկոպոս հռչակել և թեմի առաջնորդի պաշտոնը վերականգնել։ Անցած օրը այդ գործով դատավորներից մեկի խոսքն էի լսում, նա ասում էր, որ դատարանը կարող է հայցը ընդունել և քննարկել, եթե իրավունքի հարց կա։ Եվ հենց այդ իրավունքի հարցով էլ հիմա գործերը քննում են։ Բայց այստեղ կան սահմանափակումներ։ Դատարանը կարող է միայն քննել, թե արդյոք խախտվել են քաղաքացիական իրավունքներ, օրինակ՝ գույքային, ֆինանսական կամ պայմանագրային, վճռել օրենքի շրջանակներում և պահանջել փոխհատուցում կամ իրավական հետևանքների վերականգնում։ Բայց կարգավիճակի վերականգնումը, որը վերաբերում է հոգևոր աստիճանին կամ եկեղեցական իշխանությանը, դատարանի լիազորության մեջ չէ։ Կաթողիկոսի որոշումը կարգալուծման մասին հստակորեն ներեկեղեցական, կանոնական ակտ է Եվ եթե Կաթողիկոսը հրաժարվել է դատարանին ցուցմունք տալ, դա լրիվ տեղավորվում է Սահմանադրության տրամաբանության մեջ։ Պետությունը չի՛ կարող պարտադրել Կաթողիկոսին՝ վերականգնել կարգալույծի հոգևոր պաշտոնը կամ աստիճանը։
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯