Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է գործի: Հայոց եկեղեցին հիմա այն վիճակում չէ, որ Վեհափառն աչք փակի ՀՀ իշխանությունների սանձարձակության վրա ու «ձեւացնի», թե ամեն ինչ վերահսկվում է: 2018 թվականին կար այդպիսի մի «հին» նախագահ եւ «նորընտիր» վարչապետ, որ հենց այդպես էր գնահատում իրավիճակը եւ ուժայիններին թույլ չէր տալիս երկրում վերականգնել հասարակական կարգը: Արդյունքում՝ փողոցի խուժանը «տրամաբանական» ավարտին հասցրեց հեղաշրջումը եւ տիրացավ ամեն ինչին, այդ թվում եւ՝ վարչապետի աթոռին:
Այս պահին փողոցային խուժանի՝ ՀՀ հակասահմանադրական իշխանությունների թիրախում Ամենայն հայոց կաթողիկոսի գահն է: Մեկնարկում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը, այսպես ասած, «ազատելու» եւ նոր կաթողիկոս նշանակելու մի նոր թավշյա խեղկատակություն: Ամեն ինչ արվում է 2018թ. խեղկատակության ոճով, անգամ հրոսակախմբի պարագլխի՝ իր կողմնակիցներին ուղղված խոսքն է հիշեցնում 2018 թվականի ապրիլ-մայիսը:
Ուշադիր կարդացեք եւ համեմատեք. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ», եւ ապա՝ «Հայաստանի Հանրապետության սիրելի հպարտ քաղաքացիներ»: Շարունակեք կարդալ. «Որպես ձեզնից մեկը՝ դիմում եմ ձեզ», եւ կամ. «Ես ձեզնից մեկն եմ»: Այսինքն, ՀԱԵ-ի դեմ պայքարի հիմքում ընկած է նույն լակոտական պոպուլիզմը, որ կար 2018 թվականին:
Հրոսակապետի ծրագրում առաջին քայլն ինչ-որ «համակարգող խորհրդի» ձեւավորումն է, որը հետագայում պետք է կաթողիկոս ընտրի: Այստեղ արդեն նա չի կարողանում յոլա գնալ առանց Հիսուսի անունը տալու. «Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ՝ վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները, ովքեր․
ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին,
բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստվածաշունչը
գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը,
դ) ամեն օր աղոթում են,
ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»։
Սա կարդալուց հետո մեր նախնիները երանի կտային, որ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված լիներ մի սովորական ավանակ, բայց ոչ այս հերձվածողը: Այսքանը՝ նախնիների մասով: Իսկ թե ինչպիսին կարող է լինել ազգակործան պատուհասի ձեւավորած «համակարգող խորհուրդը», ինձ թվում է՝ լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի: Այո, իր նման հակահայ թափթփուկներից՝ Ալիեւի թոռներից եւ Փաշազադեի ծոռներից: Կարող եմ հենց հիմա անուններ թվարկել՝ «Արման Բաբաջանյան՝ կաթողիկոսի թեկնածու, Տիգրան Խզմալյան՝ դպրատան վարիչ, Սծյոպիկ Ճըպըլ Սաֆարյան՝ ճեմարանի ռեկտոր, Լեւոն Շիրինյան՝ աստվածաբանության ամբիոնի վարիչ, Վահագն Ալեքսանյան՝ մայրավանքի ֆերմայի պահակ, Արսեն Թորոսյան՝ Հադես, Անդրանիկ Քոչարյան՝ Սադայել: Ասում է՝ «համակարգող խմբի» անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք… Աննա, արի, քեզ համար էլ տեղ կա այս խմբում… Ահագին դժվար է լինելու կուսակրոն հոգեւորականների գործը՝ նրանց մի լավ կստուգեն, հետո թույլ կտան ընդգրկվել խմբում: Ինձ թվում է՝ հարկ կլինի արտասահմանից բերել: Խմբի առաջին 10 անդամներին ավազակապետն է նշանակելու: Ենթադրում եմ՝ այդ 10 հոգին լինելու են ամենաբարեպաշտները եւ կկոչվեն Նիկոլի առաքյալներ:
Այսպիսի մի «համակարգող խումբ», հասկանալի է, չի կարող աշխատել առանց աշխատավարձի եւ պարգեւավճարների: Հետեւաբար, հարկ կլինի խմբում ընդգրկել նաեւ ֆինանսների նախարարին, իսկ որտեղ՝ ֆինանսներ, այնտեղ՝ կոռուպցիա: Եվ, ուրեմն, հակակոռուպցիոնից, ՊԵԿ-ից, ԴԱՀԿ-ից, դատախազությունից ու ոստիկանությունից էլ մարդիկ կլինեն: Խորհրդի ղեկավարն էլ լինելու է ինքը եւ, ուրեմն, կա՛մ ինքը կնշանակի նոր կաթողիկոսին, կա՛մ Հայաստանը կաթողիկոս չի ունենա:
Ասելս ի՞նչ է, Վեհափառ տեր… Մենք կարող ենք այսպես կատակով վերաբերվել այս ամենին, մտածել, որ ակամա հայտնվել ենք գժանոցում, որի պալատները լիքն են ամեն տեսակ նապոլեոններով ու չապաեւներով, բայց իրականում գործ ունենք սարսափելի վտանգի ու աննկարագրելի վտանգավոր կենդանու հետ: Կուզեք՝ սատանա անվանեք նրան, կուզեք՝ այլ բան, բայց հանկարծ չանտեսեք այս խայտառակությունը եւ չհանգստացնեք ՀԱԵ-ի հետեւորդներին, թե ամեն ինչ վերահսկվում է: Դուք ինձնից լավ գիտեք խուժանի հոգեբանությունը: Ամեն մի փոքր, այսվայրկենական «հաջողություն» նրան մեծ ոգեւորություն է պատճառում, «դուխ» է տալիս: Խուժանը բազմանում է միայն իրեն հատուկ օրենքներով եւ ունակ է միայն իրեն հատուկ քայլերի:
Ժողովրդական խոսքն ասում է՝ օձին իր բնում պետք է սատկացնես: Այս չարքին պետք է հենց հիմա կանգնեցնել: Վեհափառ տեր, համաշխարհային հայկական թեմեր Ձեր այցելությունները ժամանակ են խլում: Աններելիորեն ուշանում եք: Տեսեք, որ վաղը Դուք էլ չասեք՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: