Քաղաքականություն

Պարտվելու է պատերազմի հրձիգը

Պարտվելու է պատերազմի հրձիգը

Մարդկության պատմության անտիկ շրջանում և նույնիսկ մինչև ուշ միջնադարի սկիզբը (15-16-րդ դարեր)՝ քաղաքային պարիսպները հանդիսանում էին բնակավայրի պաշտպանական գլխավոր գործոնը: Դե, այն ժամանակ դեռևս ծնված չէր Փաշինյան Նիկոլը, որպեսզի խորհուրդ տար թշնամիների հետ լեզու գտնել աննախադեպ համեստություն կիրառելով: Ինչևէ, իսկ թշնամին փորձում էր պարիսպները քանդելու միջոցով գրավել քաղաքը: Սակայն եթե դա չէր հաջողվում՝ քաղաքը պաշարման մեջ էր առնվում, մինչև սննդի ու ջրի վերջանալը: Որից հետո այն գրավելն ավելի էր հեշտանում. սա ընդհանուր կանոն էր:

Համարյա թե նման մարտավարություն բանեցվեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հայոց եկեղեցու դեմ իր նախաձեռնած պատերազմում: Սկզբում գործարկվեց անձամբ Վեհափառին, այնուհետև նրան մերձ շրջապատից առանձին բարձրաստիճան այս կամ այն  հոգևորականին բարոյապես փչացնելու մեխանիզմը: Վերջում էլ կիրառվեց եկեղեցու՝ իրապես բարոյապես փչացած «սրբազաններին» և 5 միլիոն դրամով հոգին սատանային վաճառած քահանաներին Վեհափառի դեմ հանելու գործելակերպը: Դրա համար, բնականաբար, լիուլի օգտագործվեց «կոմպրոմատների» բոլշևիկյան ինստիտուտը: Եվ վերջում կհանքի կոչվեց Մայր տաճարի վրա իրավապահների աջակցությամբ անօրենների գրոհը: Բայց այդ փուլում «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետը մատնվեց անհաջողության. գրոհը տապալվեց:

Հայոց եկեղեցու դեմ գործող իշխանության պատերազմի առաջին շրջանում պարտություն կրելուց հետո վերը նշված անձը որոշեց ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել Վեհափառին պաշտոնանկ անելու գործընթացը՝ ստեղծելով 11-ի խորհուրդը: Մշակվեց դա իրականացնելու ճանապարհային քարտեզը: Ինստիտուցիոնալ թե ոչ, սակայն այս փուլում ևս գործընթացը չէր կարող յոլա գնալ առանց պարտադիր ստի ու կեղծիքի: Հերթականը 2018-ին իբրև թե Սանկտ Պետերբուրգի նահանգապետին Մայր տաճարի գանձատանը պահվող Սուրբ Գեղարդի մի կտորի վաճառքի հանգամանքի բացահայտումն էր: Ինչի առումով, բնականաբար, անմիջապես վարույթ հարուցվեց: ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության հրավիրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը: Բայց եթե Հայաստանն իրավական երկիր լիներ, ապա Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանի հարցաքնությունից առաջ էլ այդ գործը պետք է փակվեր: Ինչի հիմքը «Սրբությունների և սրբոց մասունքների ընծայաբերությունը» վերաբերող տեղեկատվությունն է, ինչը քննիչները պետք է պարզեին տեղում: Ենթադրում եմ, որ այդ վարույթը չի կասեցվի մինչև հունիսի 8-ը, իսկ դրանից հետո տեղի ունենալիքը կերևա հունիսի 7-ին կայանալիք քվեարկության արդյունքում:

Ինչևէ, այնպիսի զգացողություն ունեմ, որ Փաշազադեի ուղղորդմամբ անցյալ տարվա կեսից սկսված՝ հայող եկեղեցու դեմ արշավն ավարտվելու է Փաշինյանի լիակատար պարտությամբ: Որովհետև եթե հարցը դրվում է «ես կամ նա» ձևաչափով ու այն անընդհատ ձախողվում է, ապա չգիտեմ ինչ պետք է պատահի, որպեսզի ձախողումները վերածվեն հաղթանակի: Հատկապես որ կես տարի շարունակ չարից, ստից ու կեղծիքից բացի այլ միջոց չի կիրառվում «մեծարգոյի» կողմից: Իսկ Վեհափառը, իմա՝ հայոց եկեղեցին, որքան էլ հարվածներ է ստանում, միևնույն է, չի իջնում վերջինիս մակարդակին: Ինչը վկայում է մեր եկեղեցու՝ բարոյական բարձր արժեքներ կրելու մասին: Իսկ եկեղեցու դեմ նախաձեռնված պատերազմը, որքան էլ վարվի նյութական ստոր մեթոդներով, ի վերջո, ընթանում է բարոյականության տիրույթում: Իսկ այդ հանգամանքի առկայության պարագայում հնարավոր չէ հաղթել եկեղեցուն: Այդպես ուղղակի չի լինում: Իսկ քանի որ հարցն այնպես է դրված, որ երկուսից մեկը պետք է պարտվի, ապա պարտվելու է պատերազմի հրձիգը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image