Այսօր վաղ առավոտյան Արաբկիրում՝ Վաղարշյան փողոցում, տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցները արձանագրել են տղամարդու մահը։
«Հրապարակ»-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ նախնական տեղեկություններով հանկարծամահություն է, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ տեղեկությունների՝ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ է, 36 տարեկան։