Ռուսաստանի Բելգորոդի մարզում դիվերսիայի միջադեպ է տեղի ունեցել երկաթուղային ճանապարհի վրա։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Յակովլևսկի շրջանում, որտեղ Ռազումնոյեից Տոմարովկա երթևեկող էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից։
Վթարի պատճառը մոտ երկու մետր երկարությամբ ռելսի բացակայությունն է եղել, որը, ըստ Գլադկովի, կարող էր պայթուցիկ սարքի պայթյունի պատճառ դառնալ։
Մեքենավարը կիրառել է արտակարգ արգելակում, ինչի հետևանքով վագոնների կեսը դուրս է եկել գծերից։ Վթարի պահին գնացքում եղել է 15 մարդ։ Մեկ կին ստացել է ոտքի կտրվածք և մեջքի կապտուկ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։