Հասարակություն

Մենք անթերի չենք, մենք մեղավոր մարդիկ ենք, բայց Աստծո կողմից բարձր պատվի արժանացած

Մենք անթերի չենք, մենք մեղավոր մարդիկ ենք, բայց Աստծո կողմից բարձր պատվի արժանացած

Այս կիրակի ինձ, Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսին և Տեր Սևակին քննիչը կանչել է հարցաքննության: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
«Քահանաները սուրբ պատարագ են մատուցում ամեն կիրակի՝ կիրակիների մեր պատարագները կայուն են, անփոփոխ են: Որևէ քահանա կանոնական առումով իրավունք չունի եկեղեցին լքել և գնալ որևէ տեղ: Մենք պարտավոր ենք պատարագ մատուցել, իսկ եթե Քննչականի հրավերով մենք գնանք ՔԿ, մեր եկեղեցու համայնքներում մատուցվելիք պատարագները կխաթարվեն: Մենք կդիմենք, որ չենք կարող ներկայանալ, այդ օրը բնականաբար իրավունք չունենք չանել պատարագ, հատկապես որ ոչ մի հրատապ հարց չկա, անհիմն մեղադրանք է»,-ասաց Տեր Հայրը։

Արդյոք մտավախություն չունե՞ն, որ տարբեր մարզերից ՔՊ- ականներին հրահանգ է տրվել հնարավորինս շատ մարդ հավաքել կիրակի Հովհաննավանք բերելու համար, և հնարավոր է բախման տանեն, ասաց, որ Ստեփան Ասատրյանը հակաեկեղեցական գործունեություն է ծառայում. «Ստեփան Ասատրյանը ուրացել է մեր եկեղեցու հավատքը, դավանանքը, կարգ ու կանոնը, իր տված հնազանդության ուխտը․ ինքը չի կարող պատարագ մատուցել որևէ տեղում, եթե նույնիսկ ինքը պատարագի իմիտացիա, պատրանք ստեղծի՝ դա պատարագ չէ: Այն մարդիկ, որ գիտակցաբար կգնան և իբրե թե հաղորդություն կընդունեն, նրանք Պողոս Առաքյալի խոսքի համաձայն կպատժվեն տարբեր պատիժներով, որի մասին առաքյալը հստակ խոսում է: Ովքեր գիտակցաբար գնում են կարգալույծ եղած անձի մոտ հաղորդություն ստանալու՝ պատժի տակ են դնում իրենց և իրենց երեխաներին, իսկ ովքեր անգիտակցաբար են գնում, չիմանալով, որ ինքը քահանա չի այլևս և երեխաներին կտանեն մկրտելու, կամ պսակ կանեն, նրանց պսակն ու մկրտությունն անվավեր է, կանոնական չէ: Այսինքն, իրենք չեն պսակվի որևէ ձևով, չեն մկտրվի որևէ ձևով: Ստեփան Ասատրյանը որևէ քահանայական գործառույթ անելու իրավասու չէ»,-ասաց տեր Վրթանեսը։

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ականներն իրենց բարեկամներին ու մտերիմներին խրախուսում են Ստեփան Ասատրյանի մոտ անել մկտրություններն ու պսակները, ինչին անդրադառնալով Տեր Հայրը նկատեց, որ ցավոք,  ՔՊ- ականների հիմնական մասը եկեղեցով պսակված և մկրտված չեն և իրենք մտածում են՝  «մկրտվելը նորաձև է»,սակայն օրինական ձևով չեն ուզում գնալ բուհ, կրթվեն, ըստ այդմ, փորձում են այլընտրանքային տարբերակ՝ ոչ կանոնական քահանայի միջոցով իբրև թե իրենց չկնքված, չպսակված լինելը օրինականացնել:

«Չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանից սկսած ու մինչև տարիներով միասին համատեղ ապրող, բայց չպսակված զույգերը գնան Ստեփան Ասատրյանի մոտ պսակի պատրանք ստեղծեն, որպեսզի հոգևոր գրագիտություն չունեցող հասարակության մի հատվածը մտածի, որ իրենք քրիստոնյա են և մեր եկեղեցու անդամներ են»,- նկատեց հոգևորականը:

Կանոնական մկրտության ժամանակ են անդամագրվում եկեղեցուն․ եկեղեցին ինքը հավատացյալների ժողովն է՝ համախմբված երեցի և եպիսկոպոսի գլխավորությամբ, եթե չկա եպիսկոպոսը, որի շուրջ համախմբված են երեցները, սարկավագները, բարեպաշտ ժողովուրդը․«Կարգազանց քահանան, եթե իր շուրջ նույնիսկ իրենց երևակայական թվերով տասը հազար մարդ էլ հավաքվի` վարչական ռեսուրսներով, ինչ-որ ճանապարհներով՝ իրենք եկեղեցի չեն՝ իրենք ընդամենը ամբոխ են: Իրենք փորձում են Հովհաննավանքում քաղաքական միջոցառում անել, որը ես պատարագ երբեք չեմ կոչի»։

Ինչ վերաբերում է Արշակ Սրբազանի անվան հետ կապվող տեսագրությունը կամ այլ կոմպրոմատներին, որոնք այս իշխանությունները կարող են հանրայնացնել՝ փորձելով ազդել հոգևորականների վրա, Վրթանես քահանան ասաց․«Եկեղեցականները, որևէ մեկս անթերի չենք, բացարձակ իմաստով` միակ սուրբը, միակ արդարը Հիսուս Քրիստոսն է։ Մենք մեղավոր մարդիկ ենք՝ Աստծո կողմից բարձր պատվի արժանացած, մենք անթերի չենք, մեզանից ցանկացածը բազմաթիվ թերություններ ունի, մենք ձգտում ենք արդարությամբ, սրբությամբ, աստվածապաշտությամն ապրել: Սայթաքումները, սխալները, խնդիրները մեզանից անպակաս չեն, բայց դրանով հանդերձ եկեղեցին իր ծառայությունն է անում։

Քահանայությունն Աստված չտվեց սուրբ հրեշտակներին, այլ տվեց մեղավոր մարդկանց: Մենք մեր հասարակությունից շատ տարբեր չենք՝ մեր հասարակության պարզ անդամներն ենք, որոնց Աստված բարձր պատվի է արժանացրել և փորձում ենք ծառայել մեր ժողովրդին, Աստծո խոսքն իրենց փոխանցել և բնականաբար այն խնդիրները, որոնք իրենք փորձում են վեր հանել՝ եղած, թե չեղած, արհեստական զրպարտանքներ, մարդկային թերություններ՝ միտված են եկեղեցին վարկաբեկելուն: Բայց մեր հասարակությունը վերջին շրջանում ավելի շատ է եկեղեցու շուրջ համախմբվում, հասկանալով, որ այս պահին եկեղեցին թիրախավորված է, հակաեկեղեցական շարժում կա և հասկանում են, որ այդ շարժումը հրահրվում է Փաշազադեի, Ալիևի կողմից, Էրդողանի կողմից, և բնականաբար ժողովրդի գիտակից մասսան դա հասկանում է»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image