Հասարակություն

Հրազդանում գրադարանները կմիավորվե՞ն

Հրազդանում գրադարանները կմիավորվե՞ն

Տարիներ շարունակ Հրազդանի գրադարաններում տիրող անմխիթար վիճակը չի փոխվել: Մեզ հասած տեղեկություններով՝ հունվար ամսին Հրազդանում գործող գրադարանների աշխատակիցներին ծանուցումներ են բաժանվել, եւ վերջնաժակետ սահմանվել է մարտի վերջ: Գրադարանի աշխատակիցները շնչները պահած 1 ամիս կսպասեն հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ կլինեն: Թե ո՞րն է ծանուցումներ բաժանելու նպատակը, զրուցակիցս ասաց, որ կանչել են քաղաքապետարան, ասել են. «Մարտի վերջին ում կանչեն գործի, կգնա, ում էլ չկանչեն, ուրեմն գործից ազատված է: Խոսակցություններ կան, որ գրադարանները միավորվում են»: 

Արդյո՞ք կմիավորվեն գրադարանները եւ աշխատակիցների կրճատում կլինի՞, հարց ուղղեցինք Հրազդանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վահագն Մարգարյանին: Մարգարյանն ասաց, որ Հրազդանում գործում են 7 գրադարաններ, ունեն 18 աշխատակիցներ: Միավորման հարցը  դեռ քննարկման փուլում է, 1 ամիս ունեն, որ որոշում կայացնեն. «Մեր խնդիրը աշխատեղերի կրճատումը  չի, այլ այն, որ ամեն ինչ անում ենք, որ Հրազդանի 7 գրադարաններում պայմանները բարելավենք, ընթերցողները ավելանան, միջոցառումներ հաճախակի լինեն, մշակությային կյանքը ավելի աշխուժանա: Ունենք կենսաթոշակային տարիքի 3 աշխատողներ, որոնց կազատենք աշխատանքից, աշխատանքի կանցնեն ավելի երիտասարդներ»: 
Հուսանք, որ Հրազդանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրենը չի որդեգրի քաղաքապետի քաղաքականությունը եւ թափուր աշխատանքի տեղերը  չի համալրի ծանոթ-խնամի-բարեկամով: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image