Խմբագրի կողմից

Փիառ եւ գովազդ

Փիառ եւ գովազդ

Ինչքան ստեր ասվեցին այս օրերին Հայաստանում, կեղծ ժպիտներ, գովեստներ: Դատարկ` ոչինչ չնշանակող փաստաթղթեր:

Մանավանդ Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակներում մեծ թվով հռչակագրեր ու հուշագրեր ստորագրվեցին, ձեռքսեղմումներ եղան, թղթապանակների փոխանակություն, համատեղ լուսանկարներ: Վերջինը, ի դեպ, ամենակարեւոր հանգամանքն է, որովհետեւ նման քանակի լուսանկարների իմաստը բացառապես ընտրողի վրա հոգեբանական ներգործություն ապահովելն է: Բայց վերադառնանք փաստաթղթերին` մեկը մյուսից ուշագրավ վերնագրերով: Օրինակ. «Արհեստական բանականության, կիբեռանվտանգության եւ կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակ»:

Հիշեցնենք, որ մեր երկրում անգամ լուսացույցների աշխատանքը չեն կարողանում էլեկտրոնային եղանակով կարգավորել` պարեկների սուլոցներով են երթեւեկությունը կառավարում: Մյուս փաստաթուղթը, որը ստորագրել են ԿԳՄՍ նախարարը եւ Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենը, կոչվում է «ՀՀ Կառավարության եւ Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջեւ փոխըմբռնման հուշագիր»:

Սա այն կառավարությունն է, որն ասում է` ոչինչ, որ հայկական մշակութային արժեքներն Արցախում ոչնչացնում են․ իրենց հողն է, ինչ ուզեն, կանեն: Փաստաթղթերի ստորագրմանը, չգիտես ինչու, մասնակցել է նաեւ երկու մասնավոր բանկի ներկայացուցիչ` վարկային ֆինանսավորման պայմանագրեր են կնքել ֆրանսիական բանկերի հետ:

Պաշտպանության փոխնախարարը «հանդերձանքի մատակարարման պայմանագիր» է կնքել մի ընկերության հետ, ինչը նշանակում է, որ բանակի հագուստը Ֆրանսիայից են բերելու: Նաեւ ուղղաթիռների ու ինքնաթիռների վաճառքի պայմանագրեր են կնքվել: Այնպիսիք, որ ընկերություններն ամեն օր կնքում են` առանց պետական այցերի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image