Ժամանց

Ծառուկյան-Իլիյա Տոպուրիա մենամարտ չի լինի

Ծառուկյան-Իլիյա Տոպուրիա մենամարտ չի լինի

Խառը մենամարտերի աշխարհի առաջատար կազմակերպությունը՝ UFC-ը, ներկայացրել է որոշում, որը լուրջ տարակուսանք է առաջացրել հայ մարզիկ Արման Ծառուկյանի մոտ։ Թեթեւ քաշայինների վարկանիշում առաջին տեղը զբաղեցնող Ծառուկյանը սոցիալական ցանցերում արձագանքել է UFC-ի ընտրությանը՝ ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մենամարտ անցկացնելու վերաբերյալ։

Տեղեկացվել է, որ ժամանակավոր գոտու համար մրցելու են ամերիկացի Ջասթին Գեթժին և Մեծ Բրիտանիան ներկայացնող Փեդի Փիմբլեթը։ Ծառուկյանը իր հրապարակմամբ հարց է բարձրացրել՝ ինչպես կարելի է նման որոշումը հիմնավորել, ընդգծելով, որ այն անիմաստ է թվում։

Գեթժիի և Փիմբլեթի հանդիպումը նախատեսված է հունվարի 24-ին, Լաս Վեգասում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image