Հասարակություն

Ոստիկանները թույլ չեն տվել շան մարմինը դնել կառավարության շենքի աստիճաններին

Ոստիկանները թույլ չեն տվել շան մարմինը դնել կառավարության շենքի աստիճաններին

Այսօր կենդանասերները շան դիակ էին տարել կառավարության շենքի մոտ եւ մեծ ցանկություն են ունեցել այն տեղադրել կառավարության շենքի աստիճաններին: Սակայն մինչ նրանք կհասնեին կառավարության շենք, այնտեղ հավաքվել էին մեծ թվով ոստիկաններ, որոնք ԶԼՄ-ներից տեղեկացված էին ակցիայի մասին: Նրանք թույլ չտվեցին կենդանասերներին իրականացնել նախապես ծրագրած գործողությունը: Կենդանասերներից Աննա Մանուկյանը պատմեց, որ երեկ, մարտի 26-ին Կորեայի ձոր է գնացել, կերակրելու իր խնամակալության տակ գտնվող դրսի շներին և նրանցից մեկին գտել է վիրավոր վիճակում: Շանը «Դինգո» թիմի ջանքերով տեղափոխել են կլինիկա, սակայն կենդանին գիշերը անկել է, քանի որ վնասված են եղել թոքերը, ոտքը: Ըստ կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանի, շան մարմնի մեջ բազմաթիվ փամփուշտներ կան: «Առ այսօր քննիչը լայաղ չի արել զանգահարել, ուղարկել դատաբժշկական փորձաքննության մարմինը», - ասաց նա: 

Ակցիան ավարտվեց նրանով, որ ոստիկանները շան մարմինը կենդանասերներից մեկի ուղեկցությամբ տեղափոխեցին քննչակա կոմիտե: 
Վերջերս կենդանիների սպանության, ոչնչացման, սպանդի դեպքերը հաճախակի են դարձել: «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերյունքի» մասին ՀՀ օրենքը չի գործում, իսկ քննչական մարմինները չեն քննում այս գործերը, կեղծ քննություններով «մաքրում» են հանցագործների ձեռքերը և ազատում նրանց պատասխանատվությունից: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image