Ոչ միայն Գյումրիի ժողովրդին, այլ ամբողջ ժողովորդին խաբելով` տանում են ու չգիտեմ ուր են տանում․ սա անձի խնդիր չի, սա ոչ Վարդան Ղուկասյանի, ոչ էլ Մարտուն Գրիգորյանի խնդիրն է, սա ամբողջ ժողովրդի խնդիրն է, որ ՔՊ-ի տականքներից հայ ժողովուրդն ազատվի, «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
«Մենք գիտենք, որ սրանք թուրքամետ են ու Հայաստանն ուզում են թրքացման տանել, դրա համար էլ ամբողջ ազգը սպասում է Մարտուն Գրիգորյանի պատասխանին: Երեք օր է ամբողջ ազգին սպասեցնել է տալիս և ՔՊ-ականները, և Մարտունը այս պահի դրությամբ մկան մարագն են մտել: Ես չեմ լռելու, էլի կանդրադառնամ Մարտուն Գրիգորյանին, եթե ինքը լռելով` ժողովրդի սպասումները չարդարացնի ու անցնի այն կողմ կամ չաջակցի Վարդան Ղուկասյանին, որ նա դառնա քաղաքապետ՝ դա կլինի իր համար ճակատագրական սխալ, որ ինքը վերջնականապես կկործանի իր վարկանիշը թե Գյումրիում, թե Հայաստանում»,-ասաց Մախսուդյանը:
Պահեստազորի գնդապետը նշում է, որ չնայած Մարտուն Գրիգորյանն ԱԺ պատգամավոր է, սակայն չի հիշում, թե երբ է վերջինս ելույթ ունեցել՝ ի շահ ժողովրդի: «Եթե Վարդան Ղուկասյանի օգտին չքվեարկի Մարտուն Գրիգորյանը, ես արդեն կհասկանամ, որ Նիկոլի կողմից ներդրված մարդ է, ուզում է այս ամեն ինչ տապալի»,-ասաց Մախսուդյանը: Մեր հարցին` գուցե առանց Ղուկասյանին աջակցելու այլընտանքային լուծո՞ւմ ունի Գրիգորյանը, ասաց, որ չի բացառում, որ ՔՊ-ն Գրիգորյանի հետ կոալիցիա կազմի, սակայն դա Մարտուն Գրիգորյանի համար ճակատագրական կլինի:
«Ես Մարտուն Գրիգորյանին` որպես հայ մարդ, ուզում եմ խորհուրդ տալ, որ չգնա նման քայլի, սատարի Վարդան Ղուկասյանին: Ես Գյումրիում եղել եմ, տեսել եմ, որ Վարդան Ղուկասյանին Գյումրիում ավելի շատ են հարգում ու սիրում, քան իրեն: Վարդան Ղուկասյանի հետևում մարդ չկա, բայց իր հետևում մենք գիտենք ինչ ուժեր են կանգնած, որոնք որ ուզում են Մարտուն Գրիգորյանը կամ ՔՊ-ն ստանան Գյումրու իշխանությունը: Դա կլինի մեր ժողովրդի կործանումը։ Ես ասել եմ` ուզում եք թուրքի ոտքը Շիրակի մարզում՝ ձայն տվեք ՔՊ-ին»,-ասաց պահեստազորի գնդապետը և հավելեց․
«Եթե Մարտուն Գրիգորյանն աջակցի Վարդան Ղուկասյանին, այն խոսքերը, որ իր մասին ասել եմ, որպես զինվորական` ներողություն կխնդրեմ, սակայն Մարտուն Գրիգորյանի այս լռությունն ինձ վախեցնում է»:
Մախսուդյանը շեշտեց, որ շատ մարդկանց միջոցով է Գրիգորյանին լուր ուղարկել՝ խնդրելով աջակցել ժողովրդին: Այստեղ ոչ Վարդան Ղուկասյանի, ոչ էլ Մարտուն Գրիգորյանի անձի խնդիրն է՝ այլ ժողովրդի շահի: «Ի վերջո, ՔՊ-ն այդքան խախտումներով , այդքան վարչական ռեսուրսներ կիրառելով, տարածված լուրերի համաձայն` այլ տեղերից մարդկանց բերելով, գրանցելով, բայց Վարդան Ղուկասյանը կարողացավ այդքան ձայն հավաքել, այդ մարդն իմ աչքին բարձրացավ ու հարգանքիս արժանացավ: Խնդրում եմ, հորդորում եմ Մարտուն Գրիգորյանին, հանուն հայ ժողվորդի, հանուն գյումրեցիների՝ կանգնի Վարդան Ղուկասյանի կողքին և ազատվենք այս ՔՊ-ական թուրքամետ տականքներից: Եթե ոչ, իր ձայնը չտալով Ղուկասյանին ու անցնելով ՔՊ-ի կողմը, ես իրեն կհամարեմ թուրքամետ իշխանության կողմնակից»,-ասաց Միհրան Մախսուդյանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ընտրություններին մասնակցած և ոչ մի ուժ չի կարողացել հավաքել 50+1 տոկոս՝ իշխանություն ձևավորելու համար։ Անցողիկ շեմը հաղթահարած երկու ընդդիմադիր ուժերը՝ 6.2 տոկոս ստացած «Մայր Հայաստանն» ու 7,9 տոկոս ստացած «Իմ հզոր համայնքն» արդեն հայտարարել են, որ կսատարեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այժմ բոլորը սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը, ինչից էլ պարզ կլինի՝ ընդդիմության միավորումը կհաջողի, թե ոչ: