Քաղաքականություն

Նույնիսկ բավական անմեղ հարցին անդրադառնալիս՝ Փաշինյանը դիմում է կեղծիքի 

Նույնիսկ բավական անմեղ հարցին անդրադառնալիս՝ Փաշինյանը դիմում է կեղծիքի 

Նախ հիշեցնեմ անցյալ տարվա կեսի մի իրադարձության մասին, որ արդեն մոռացվել է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում մերժվել էր 2025 թ.-ի երկրորդ կիսամյակի մասով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի փոփոխության հայտը։ ՀԷՑ-ն առաջարկել էր նախկինում հաստատված՝ 47.6 միլիարդ դրամին ավելացնել ևս 6.38 միլիարդ դրամ կամ ավելի քան 16 միլիոն ԱՄՆ դոլար: Հայտի ներկայացման ժամանակ ասվել էր, որ լրացուցիչ աշխատանքների սկզբում խնդիրներ կառաջանան հոսանքի մատակարարման առումով, բայց հետո երկար ժամանակ էներգամատակարարումը կլինի բավարար մակարդակի վրա: Դա մոտավորապես նման է բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգմանը: Մի քանի ամիս բնակարանում խառն ու փոշոտ իրավիճակ է, ընթացքում մի քանի օր ջուրը կտրում են՝ խողովակներ, լվացարան ու ծորակներ են փոխվում: Կամ էլ հոսանք չկա, քանի որ նոր լարեր են ացկացվում ու վարդակներ տեղադրվում: Բայց այդ ամենից հետո բնակիչը թարմացված բնակարան է ստանում: 

Նախորդ օրվա կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն անդրադառնում է մի շարք բնակավայրերում հոսանքի բացակայությոնը: Ու, ինչպես միշտ, մեղադրում է ՀԷՑ-ի նախկին ղեկավարությանը (այդ առումով  Սամվել Կարապետյանն էլ, մեծ հաշվով, դարձավ նախկին) սպառողներին համարյա թե թալանելու մեջ: Այն է՝ հսկայական պարգևատրումներ դուրս գրելու՝ փոխանակ այդ գումարներն ուղղվեին ենթակայանների սարքավորումների թարմացմանը: Իհարկե, ինքը «մոռացել» էր, որ իր հրահանգով էր հուլիսին «անկախ» հանձնաժողովը մերժել լրացուցիչ ներդրումների հայտը: Այն ժամանակ դեռևս չէր բարձրաձայնվել բարերար, գործարարի «անօրինական» արտահայտությունը, ու հասկանալի չէր, թե ինչու էր հանձնաժողովը մերժում ՓԲԸ-ի հայտը: Այսօր արդեն մտածում եմ, որ այդ օպերացիան մշակվել էր վաղուց, ու գործող իշխանությունը սպասում էր հարմար պատրվակի: Ու որպես այդպիսին ընդունեցին բացարձակ անմեղ «մեր ձևով հարցերը կլուծենք» արտահայտությունը: 

Անցնենք առաջ: Ինքն «այդ անձի» (խոսքը 10-ի տիրադավներից Միրզախանյան Վազգենի մասին է, ով Վրացահայ թեմի առաջնորդ եղած ժամանակ «դոմփել» էր (օգտագործվում է Նիկոլի թույլտվությամբ) թեմի քահանաներից մեկի կնոջը, նաև բարեգործական նպատակներով հավաքված գումար էր յուրացրել) վերաբերյալ տեղեկություն չունի: Քիչ է մնում ասես՝ ստի…  Ինչպես չունես, եթե քո շուրջը հավաքված տիրադավներին խեղճացրել ես նաև հենց այդպիսի «կոմպրոմատներ» հավաքագրելու միջոցով: Ինչևէ, ընդունելով, որ իրենք ևս մեղսագործ են, ինքը խորանի առաջ ծնկի գալով թողություն է խնդրում: Հիշենք, որ մի ժամանակ ծնկի էր գալիս զոհված զինվորների մայրերի առաջ՝ մինչև այն պահը, երբ Եռաբլուրում ոստիկաններին հրամայեց քաշքշել նրանց: Ինչ մնում է թողություն խնդրելուն և պատասխանատվությանը, ապա ստիպված եմ հիշեցնել միջնադարյան պապական ինդուլգենցիաների մասին, որոնք գնվում էին մեղքերից ազատվելու նպատակով: Փաստորեն, մի այդպիսի ինդուլգենցիա էլ հնարել է ինքը՝ ծնկի գալով խորանի առջև: Չնայած, չգիտես ինչու, նրա արածին չի հետևում Հակոբյան Աննան: Երևի վերջինս մեղավորների թվին չի պատկանում:

Շրջանցելով «Բենթլի Սամոյի» թեման, քանի որ դրա մասին շատ է գրվել՝ ժամանակին նաև իր կողմից, իսկ ինքն էլ այդ առումով երեկ չուներ հստակ ասելիք՝ ի՞նչ ասեր, հոդվածն ավարտենք հայոց եկեղեցու հետևորդների մեղավորության հարցի արծարծումով: Եթե բոլորիս նման մեղավոր են նաև ինքն ու 10 տիրադավները, ապա ո՞վ է նրա հիշատակած աստվածաշնչյան պատմության (https://hraparaktv.am/post/56890d4af6a835a749f49da2770bd361) նմանությամբ Քրիստոսը: Չնայած ասում է, որ իրենցից ոչ մեկն էլ Հիսուս չէ, ու ինքն էլ նրանց հետ նստում է որպես մեղավոր, իսկ մնացած 10-ը՝ որպես եպիսկոպոս: Ու այդ պահին նրան փրկեց լրագրողի կողմից տրված հարցի 2-րդ մասը՝ իր «սրտի» գործարարներին հարկային արտոնություն տալու հանգամանքը: Ինչպես երևաց, նրա խոսքից չհասկացվեց, թե ով է, ի վերջո, «մերօրյա» Հիսուս Քևրիստոսը՝ եթե բոլորս ենք մեղավոր: Եվ եթե բոլոր մեղավորներս պետք է գործենք Հիսուսի Քրիստոսի խոսքերի տրամաբանությամբ, ապա բաց մնաց այն հարցը, թե ո՞վ է հենց այդ «11»-ին իրավունք վերապահել դատելու Գարեգին Բ կաթողիկոսին: Բայց եթե հիշենք, որ կարծեմ 2019-ին Իտալիայի հայկական եկեղեցիներից մեկում դեռևս «դուխով» Նիկոլը հենց իրեն էր համարել հայ ժողովրդի «փրկիչ», ապա այդ հարցը դուրս կգա մեջտեղից: Ոչինչ, որ վաղուց արդեն ինքը ո՛չ «դուխով» է և ո՛չ էլ «փրկիչ», այլ խայտառակ պարտության խորհրդանիշ: Ով ագրեսիվ թշնամուց «խաղաղության» է մուրում՝ կատարելով նրա բոլոր պահանջները:

ՀԳ. Ինչ մնում է հարկային արտոնություններ տրամադրելուն, ապա դա, իր ասելով, ինքնաշխատ  մեխանիզմով է գործում: Այնինչ հենց նույն օրը «Ազատություն» լրատվականը բացահայտել էր, որ գործարարների կողմից ներկայացված տվյալները հաճախ չեն համապատասխանում ՊԵԿ տվյալներին, սակայն այդ հանգամանքը չի խոչընդոտում հարկային արտոնություն ստանալուն: Փաստորեն, նույնիսկ բավական անմեղ հարցին անդրադառնալիս ինքը չի կարողանում յոլա գնալ առանց կեղծիքին դիմելու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image