Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ է տարել 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջախոնգիր Զակիրովի նկատմամբ։
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է լինելու։