Միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր անձանց ուշադրությունն այս օրերին սևեռված է լինելու ընտրախախտումների արձանագրմանը, ինչի համատեքստում ես ցանկանում եմ հայտարարել, որ այս պահին ամենակոպիտ ընտրախախտումը դա արցախցիներին ակնհայտ ապօրինի ընտրական իրավունքի զրկելն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, փոխանցում է «Փաստինֆոն:
Նա նշեց, որ 2026 թվականի մայիսին կայացված դատական ակտերով դատարանը պարտավորեցրել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, արցախցիներին ներառել ընտրացուցակներում, նրանց տալով հունիսին կայանալիք ընտրություններին քվեարկելու հնարավորություն։
«Ներքին գործերի նախարարությունը, կատարելով հանցագործություն, չկատարելով օրինական ուժի մեջ մտած և անհապաղ կատարման ենթակա դատական ակտը, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ անարգանք ցուցաբերելով դատական ակտերի նկատմամբ։ Իր հերթին Վերաքննիչ դատարանը բողոքները սովորական ընթացակարգով ընդունում է վարույթ և կայծակնային արագությամբ դարձնում քննարկման առարկա։Նա նշեց, որ 2026 թվականի մայիսին կայացված դատական ակտերով դատարանը պարտավորեցրել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, արցախցիներին ներառել ընտրացուցակներում, նրանց տալով հունիսին կայանալիք ընտրություններին քվեարկելու հնարավորություն»։