Ժամանց

Երևանյան պատմական խաղից առաջ դիմել են հայ երկրպագուներին

Երևանյան պատմական խաղից առաջ դիմել են հայ երկրպագուներին

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» առաջատար ֆուտբոլիստներ Գոռ Մանվելյանն ու Իմրան Ուլադ Օմարը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում սպասվող «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղից առաջ հանդես են եկել ուղերձով՝ ուղղված երկրպագուներին։

Հայաստանի հավաքականի և «Նոա»-ի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի խոսքով՝ փետրվարի 19-ը առանձնահատուկ օր է լինելու հայկական ֆուտբոլի համար։ Նա նշել է, որ թիմը մեծ պատասխանատվությամբ ու հպարտությամբ է պատրաստվում դուրս գալ խաղադաշտ՝ պայքարելով թե՛ երկրպագուների, թե՛ երկրի համար։

Իմրան Ուլադ Օմարը, իր հերթին, ընդգծել է, որ թիմի ուժը կրկնապատկվում է, երբ խաղը տարվում է ամբողջ սրտով, իսկ տրիբունաներից զգացվում է հազարավոր երկրպագուների անվերապահ աջակցությունը մինչև վերջին վայրկյանը։ Նրա համոզմամբ՝ նման մթնոլորտում անհնարինը դառնում է հնարավոր։

«Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image