Հասարակություն

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն պետք է արագ փակվի եւ տեղափոխվի

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն պետք է արագ փակվի եւ տեղափոխվի

Այսօր, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական եւ քրեական դատարանների հիմնադրման 20-ամյակի առթիվ կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ,  լրագրողները արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե ինչ որոշում են կայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերաբերյալ։

«Սա քաղաքական որոշում է, քաղաքական կամքի արտահայտում։ Եվ դա ոչ միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ին է վերաբերում, այլ նաեւ «Գորիս» ՔԿՀ-ին, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ին, այսպես կոչված՝ ԿԳԲ-ի պադվալին։ Եվ մենք միջոցներ գտնելու ուղղությամբ ենք աշխատանքներ տանում։ Կարծում եմ, այս հիմնարկները փոխարինելու մասին որոշումը կներառվի կառավարության հնգամյա դետալային ծրագրում, կորոշվի, թե երբ է սկսվելու դրանց շինարարությունը։

Կարծում եմ, մի քանի տարի կտեւի, մինչեւ դա ավարտվի, այդ ընթացքում մենք պետք է շենքային պայմանները պետք է բարելավվենք։ Իսկ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի փակումը եւ տեղափոխումը, կարծում եմ, շատ արագ պետք է տեղի ունենա»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image