Քաղաքականություն

Բաքվում հայ գերիների դատավարությունը Հայաստանի դեմ են ուղղելու

Բաքվում հայ գերիների դատավարությունը Հայաստանի դեմ են ուղղելու

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայ գերիների մասին հարցին պատասխանել է, որ այդ հարցը հնարավոր չէ լուծել հակամարտության փուլում՝ պետք է խաղաղություն հաստատվի, որից հետո նոր հնարավոր կլինի այդ խնդիրը լուծել` քայլ առ քայլ: Այնինչ, երկու ամիս առաջ հայտարարում էր, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստ է, հաստատված է:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ այդ հայտարարությունը որևէ արժեք կունենար, եթե նույնպիսի, թեկուզ ակնարկներ հնչեին նաև Ադրբեջանից։

«Հայաստանի իշխանությունները երբ պետք է` ասում են, որ այն, ինչ-որ խաղաղության նախաստորագրած փաստաթղթում կա, ամեն ինչ փոխադարձության հիման վրա է, ինքն այդպես էր ասում, բայց այդպես չի: Եթե Ադրբեջանից ակնարկներ հնչեին, որ գիտեք, այդ հարցը մենք կարող ենք քննարկել խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, մենք կասեինք, որ ըստ երևույթին այդպես էլ կլինի, բայց Ադրբեջանն այդ գերիներին պահում է այնտեղ ոչ անձնական վրիժառռության նպատակներով: Նրանք շատ կոնկրետ նպատակներ են հետապնդում, որպեսզի այդ ցուցմունքները, այդ դատավարությունները ուղղեն Հայաստանի Հանրապետության դեմ»,-ասաց Բաղդասարյանը:
Մոռացե՞լ է Փաշինյանը օգոստոսի 8-ից հետո իր հնչեցրած հայտարարությունները` երբ ասում էր, որ խաղաղությունն արդեն հաստատված էմ Բաղդասարյանը պատասխանեց, որ կարող է այլ բաներ էլ հիշեցնել, օրինակ, Փաշինյանը հայտարարում էր, որ հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ինքը պատրաստ է նույն օրը դիմել Մինսկի խումբը լուծարելու հարցով:

«Համաձայնագիրը ստորագրված չի, բայց Հայաստանն Ադրբեջանի հետ միասին դիմել է և Մինսկի խումբը լուծարվել է, այսինքն, անընդհատ, իր բառապաշարով ասած, նշաձողը իջեցվում է Հայաստանի»,-եզրափակեց Արմեն Բաղդասարյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image