Միջազգային

Իրանական հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Աբաս Արաղչի

Իրանական հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Աբաս Արաղչի

Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը կրկին ցույց տվեց, որ քաղաքական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական եղանակով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։ Սոցկայքի իր էջում հրապարակած գրառմամբ՝ նախարար Արաղչին ասել է, որ Պակիստանի միջնորդությամբ իրականացվող ամերիկա-իրանական բանակցություններում արձանագրված դրական առաջընթացի ֆոնին՝ Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ չարակամները կրկին Վաշինգտոնին ներքաշեն ձգձգվող հակամարտության մեջ։

Համանման հայտարարություն Արաղչին արել էր նաեւ ուղղված ԱՄԷ-ին։ Իրանական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննադատել էր «Ազատության նախագիծը», որը իրականացնում է Միացյալ Նահանգները՝ Հորմուզի նեղուցում այլ երկրների արգելափակված նավերի «ազատագրման» համար եւ ասել է, որ այդ նախագիծը վերածվել է «փակուղու»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image