Հասարակություն

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան։ 

Նշենք՝ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018թթ․-ին։ 2018 թվականին հարուցված քրեական վարույթով մինչև իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը: Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել ու նշել, որ այդ շղթայում նաև ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռներ տեղափոխող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծվել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցո

Նշենք, որ Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image