Վաղուց չեմ հետևում կառավարության նիստերի օրակարգերին ու հեռարձակմանը: Որովհետև, նախ, ափսոսում եմ, որ շաբաթական մեկ ժամ կկորցնեմ հիմարության վրա: Որովհետև յոթ տարին բավարար ժամանակ էր, որպեսզի մարդ հասկանար, որ ՀՀ կառավարության նիստերին հետևելն իսկապես ժամանակի կորուստ է: Ու այդ առումով չեմ կարող ափսոսանքով չհիշել Կարեն Կարապետյանի վարչապետության ամիսները: Երբ, նույնիսկ որպես գործող իշխանությանն ընդդիմադիր, անպայման աչքի էի անցկացնում թե՛ նիստերի օրակարգը և թե՛ քննարկումները: Քանի որ մեկուկես տարում նրան հաջողվեց Հայաստանի տնտեսության իրական զարգացման սկիզբը դնել: Ինչը, բնականաբար, չեղարկվեց երբեմի «դուխով» Նիկոլի «տնտեսական հեղափոխության» կողմից: Եվ երկրորդ, վերադառնալով մեր օրերը, եթե հանկարծ հետաքրքիր բան տեղի ունենա կառավարության որևէ նիստին՝ ողջ լինեն լրագրողները, նրանք հաստատ դա կներկայացնեն հասարակությանը:
Ինչպես, օրինակ, տեղի ունեցավ այսօր. Փաշինյանի բացակայությամբ (հիշեցնեմ՝ արձակուրդում է) այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը, ենթադրաբար, ամենահետաքրքիրն էր: Խոսքն անցյալ տարվա փետրվարին «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերության՝ դրա սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (ՖԳԼ) ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված 20 տոկոս բաժնետոմսերի վաճառելուն հավանություն տալու մասին է: Դրանք 50 միլիոն դոլարով վաճառվելու են նախկին սեփականատիրոջը՝ ՖԳԼ ՓԲԸ-ին:
Հիշեցնեմ, հարցը չզեկուցվող էր, բայց ինձ, օրինակ, հետաքրքրեց, թե ինչու է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով (2024-ի սկզբի տվյալներով)՝ թվով 110.000 հասարակ բաժնետոմսերի շուկայական արժեքն այս օրերին գնահատվել 50 միլիոն դոլար: 110.000 բաժնետոմսերի անվանական արժեքը հավասար է 110 միլիոն դրամի, իսկ «դրամ-դոլար» այսօրվա փոխարժեքով այն հավասար է 289.818,21 ԱՄՆ դոլարի: Ո՜ւր մոտ 300 հազարը և ո՜ւր 50 միլիոնը: Եթե ասվի, որ 1 բաժնետոմսի իրական կամ շուկայական արժեքը շատ ավելի բարձր է, ապա ինչու հենց 172 անգամ: Ո՞վ է որոշել այդ աստիճանի բարձրացումը՝ արձակուրդում գտնվող Նիկոլը, թե ՖԳԼ-ի սեփականատերերը: Թե՞ այդ երկուսը դեմ դիմաց նստել ու վաճառքի գին են որոշել: Եթե «ՄՏՍ Հայաստան»-ը 2024-ի փետրվարին լիներ ոչ թե փակ բաժնետիրական, այլ բաց բաժնետիրական (ԲԲ) ընկերություն ու ցուցակված լիներ որևէ միջազգային բորսայում, ապա շուկայական գնի առումով որևէ հարց չէր առաջանա:
Կարող է բնական հարց առաջան, թե ինչու է այդ հարցն ինձ այդքան հուզում: Պատասխանեմ. որովհետև բաժնետոմսերի 20 տոկոսը 50 միլիոն դոլար գնահատելը նշանակում է, որ «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունը (ՓԲԸ-ն) գնահատվել է կլորիկ՝ 100 միլիոն դոլար: Չգիտեմ՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Նիկոլի օրոք, ենթադրաբար, վատ չէ, բայց եթե մեզ մյուս տարվա հունիսի խորհրդարանական ընտրություններին հաջողվի ՀՀ վարչապետի պաշտոնն ազատել նրանից, ապա 100 միլիոնը, կարծում եմ, այնքան էլ մեծ թիվ չի համարվի: Եթե հաշվի առնենք, որ Նիկոլից ազատվելով՝ Հայաստանը չի կարող չունենալ թռիչքաձև զարգացում: Իսկ այդ պարագայում 100 միլիոնը կարող է քչություն անել՝ եթե «Վիվայի» սեփականատերը որոշի ներդրումներ ներգրավել արտերկրից՝ գրավադրելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:
Քաղաքականություն
Շա՞տ է, թե՞ քիչ 100 միլիոն դոլարը
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯