Քաղաքականություն

Փողոցից չեն եկել, տարբեր ՀԿ-ներում  են աշխատել

Փողոցից չեն եկել, տարբեր ՀԿ-ներում  են աշխատել

Անկախ Հայաստանի խորհրդարանների պատմությանն անդրադարձողները հիշում են, որ քաղաքական առումով ամենապատրաստվածը եւ գրագետը 1990-95թթ․ Գերագույն խորհուրդն էր։ Նաեւ՝ հիշում են, որ այն ժամանակ  Գերագույն խորհրդի պատգամավորները խորհրդարան մուտք գործեցին փողոցային պայքարի արդյունքում՝ չունենալով քաղաքական կենսագրություն ու փորձ։
2018թ․ դեկտեմբերի 9-ին ձեւավորված խորհրդարանում այսօր էլ մեծամասնություն են կազմում փողոցային պայքարի արդյունքում այնտեղ մուտք գործած ԱԺ պատգամավորները։

Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշում է, որ 1990-95թթ․ ԳԽ կազմը ձեւավորվել էր խորհրդային համակարգում, ինչը չես կարող ասել ներկա սերնդի մասին, որն ավելի պատրաստված է, եւ եթե փորձ չունեն, ապա այն ձեռք կբերեն։ Նա համամիտ չէ այն դիտարկմանը, որ 2018թ․ ընտրված խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը եկել է փողոցից։

«Նրանք տեւական շրջան տարբեր հասարակական կազմակերպություններում ձեռք են բերել փորձառություն, եւ սխալ է ասելը, թե նրանք եկել են փողոցից»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...

×
Gallery Image