Հասարակություն

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան»

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան»

Վատիկան կատարած պաշտոնական այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Լևոն XIV պապի հետ ներկա է գտնվել ժողովրդի հետ ամենշաբաթյա հանդիպմանը։

Հռոմի Պապն իր խոսքում ասել է. «Այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու համար կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մինչև մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միությանը»։

Այնուհետև ժողովրդի ներկայությամբ Հռոմի Պապն ու Արամ Առաջինը ողջագուրվել են և փոխադարձ բարեմաղթանքներ հղելով միմյանց՝ հրաժեշտ տվել։

Հանդիպման ավարտին Արամ Առաջինն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգևոր հայրերը կատարել են «Կիլիկիա» երգը։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image