Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Շաբոյանը Ռուսաստանում պաշտոն է ստացել

«Հրապարակ». Շաբոյանը Ռուսաստանում պաշտոն է ստացել

Իշխանափոխությունից մեկ տարի անց՝ 2019 թվականին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնից ազատվեց: Նա տեւական ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում։ Մեզ ասացին՝ Շաբոյանը Հայաստանում պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի խորհրդական։ Ռուսները գնահատել են Շաբոյանի փորձը եւ նրան առաջարկել են բարձր պաշտոն զբաղեցնել իր հարազատ ոլորտային գերատեսչությունում։

Շաբոյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, բայց այս տեղեկությունը հաստատեցին նրա մերձավոր շրջապատից։ Իսկ Հայաստանում մեզ փոխանցեցին, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արտակ Շաբոյանի նախկին ենթակաների նկատմամբ․ ինչ-որ բենզինի կտրոնների, մեքենան ավել-պակաս վարելու վերաբերյալ է գործը, որով անցնում է Շաբոյանի վարորդը կամ օգնականը։ ՔԿ մամուլի խոսնակը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով, սակայն անուններ չնշեց։ Ասաց նաեւ, որ ինքը՝ Շաբոյանը, որեւէ քրգործով չի անցնում։

Լրահոս

Ամենաընթերցված

Լույս չի լինի հուլիսի 27-ին

Լույս չի լինի հուլիսի 27-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանայի...

Տարադրամի փոխարժեքները

Տարադրամի փոխարժեքները

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 26-ին ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն...

×
Gallery Image