Քաղաքականություն

Խաղաղություն՝ հանուն զրո հայրենիքի

Խաղաղություն՝ հանուն զրո հայրենիքի

Որ ասում եմ՝ Հայաստանն ապուշ երկիր է, ինձնից նեղանում են՝ լավ, անհարմար չի՞, ասում են, մա՞րդ էլ իր երկիրն այնքան չսիրի, որ ասի՝ ապուշ երկիր է: Բայց ես ավելին ասեմ՝ հիմար երկիր է, ոչ ոք մեզ չի սիրում, չի հարգում, բանի տեղ չի դնում: Սո՞ւտ եմ ասում: Իսկ դուք, ինչ է, մտածում էիք, որ Նիկոլի նման վարչապետ ունեցող երկիրը կարող էր լա՞վը լինել: Միայն թե չասեք՝ Նիկոլից առաջ էլ մի բան չէր: Կարգին երկիր էինք այն ժամանակ: Նիկոլը չգար, չոչնչացներ ամեն ինչ, հիմա էլ մի բանի նման կլինեինք: Կարելի էր, չէ՞, Արցախի հարցով բանակցություններն այնքան ձգել, մինչեւ Մինսկի խմբի համանախագահների գլուխներն ուռչեին: Այդ մարդիկ արդեն խոսում էին Արցախի կարգավիճակի մասին, Ալիեւը մազերն էր պոկում, թե կուլիսներում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ ի՞նչ արեց Նիկոլը…

Թույլ տվեք չպատմել, որովհետեւ դուք ամեն ինչ շատ լավ գիտեք, ինձնից էլ լավ: Ազգովի մեզ դրեց կոտրած տաշտակի առաջ, հիմա էլ կանգնել է, թե՝ խաղաղություն եմ բերել: Սուտ է ասում: Խաղաղությունը խելացի մարդիկ կարող են բերել ու պահել: Բա պայմանավորված պատերազմով երկիրդ տաս, հետո վեր կենաս հայտարարես, որ Արցախն Ադրբեջա՞ն է, բա հայ ժողովուրդն այդքան զոհ տա պատերազմում, ու դու ասես՝ հայ ժողովուրդը համաձայն էր Արցախի գնով այս խաղաղությա՞նը: Դուք ասեք՝ ո՞վ է այս բանն ասողը, մա՞րդ: Նորմալ մարդը, ղեկավարը, երկրի սահմանները չճշտած, գերիներին չվերադարձրած, թշնամու նորանոր պահանջների բեռի տակ կքած՝ կհայտարարի՞, որ այդ թշնամու հետ այլեւս խաղաղություն է հաստատել: Տո դուռակ, որ էդ միջանցքից ԱՄՆ-ն հրաժարվի մի օր, ի՞նչ ես անելու, կարողանալո՞ւ ես վերահսկողություն սահմանել այնտեղ կամ չեղյալ հայտարարել միջանցքը: Դու էլի հող ես տվել, դու խաղաղություն չես բերել, դու հերթական զիջումն ես արել թուրքին: Եվ մի ասեք, թե դա անխոչընդոտ անցում է Ադրբեջանից Նախիջեւան: Դա անցում է Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, եւ դուք որեւէ վերահսկողություն չունեք այդ «ճանապարհի» վրա:

Հա, ինչի՞ մասին էինք խոսում: Ես ասում էի, որ Նիկոլի Հայաստանը հիմար երկիր է, ու սա դեռ վերջը չէ: Երբ թուրքերի պահանջով սահմանադրությունը կփոխենք, Հայաստանում եղած ադրբեջանական տարածքները ոչնչի դիմաց կվերադարձնենք Նիկոլի եղբայրներին, երբ «Հայաստան» անունն անգամ կփոխեն այս հացկատակ իշխանությունները, այն ժամանակ կտեսնենք, թե ինչպիսին է լինում հիմար երկիրը, ինչպիսին է լինում մուրացիկ խաղաղությունը: Այդ ժամանակ էլ ասելու է՝ դուք հեղափոխություն չարեցիք, դա նշանակում է՝ ինձ հետ համաձայն էիք, որ սահմանադրությունը փոխելով էր միայն հնարավոր խաղաղություն հաստատել:

Հեղափոխության մասին… Ինչո՞ւ է Նիկոլն իրեն թույլ տալիս այսքան անհարգալից խոսել մեզ հետ: Հանկարծ չզարմանանք, բայց մենք «չմո» ենք: Գոնե իր համար այդպիսին ենք որպես ժողովուրդ, որպես հասարակություն, որ չգիտի իր դժգոհությունն արտահայտել, իր վախերը հաղթահարել, ընդվզել, ռադ անել մի իշխանության, որ այսքան ավերներ է բերել իրեն: Մենք մեր երկրում ժամանակավոր կենվորի կարգավիճակում ենք այսօր: Այստեղ ինչ կա-չկա, Նիկոլինն է ու ՔՊ-ինը՝ ուժային բոլոր կառույցները, իրավապահ ողջ համակարգը, բոլոր դատարանները… մենք ոչինչ չունենք, մեր ոչ մի իրավունք պաշտպանված չէ այստեղ: Վաղը եթե թուրքը պահանջի՝ հայերին «սիկտիր» անել Հայաստանից, Նիկոլը չի հակառակվելու այդ պահանջին: Գալու է ասի՝ գիտե՞ք ինչ, դա է հիմա խաղաղության գինը… Կա՛մ հեղափոխություն արեք, կա՛մ «սիկտիր» եղեք: Հեղափոխությո՞ւն եք անելու: Ես խիստ կասկածում եմ: Մենք կասենք՝ «զատո՞ նախկինները հետ չեկան», ու ճանապարհ կընկնենք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image