Քաղաքականություն

«Կզզցնելն ու շինելը»՝ բարձր պաշտպանության ներքո՞․ բաց նամակ նախարարին՝ մի՛ աղավաղեք ՄԻԵԴ «ոսկե կանոնը»

«Կզզցնելն ու շինելը»՝ բարձր պաշտպանության ներքո՞․ բաց նամակ նախարարին՝ մի՛ աղավաղեք ՄԻԵԴ «ոսկե կանոնը»

Մեծարգո՛ տիկին, ՍԴ նիստում, որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, մեծարգո Փաշինյանի ենթադրյալ հայհոյանքներն ու վիրավորական բառապաշարն արդարացնելու համար հղում եք անում ՄԻԵԴ 2009 թվականի հանրահայտ նախադեպային թեզին, թե՝ «արտահայտման ազատությունը պաշտպանում է նաև այն գաղափարները, որոնք կարող են վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել»։

Ձեր կողմից Եվրոպական դատարանի 2009 թվականի նախադեպային իրավունքի նմանօրինակ վկայակոչումը հանդիսանում է իրավական կոնտեքստի բացահայտ աղավաղում և հանրային ենթադրյալ մանիպուլյացիա։ Ավելին, ՄԻԵԴ-ն իր 2009 թվականի այդ «ոսկե կանոնով» պաշտպանում է ընդդիմադիր գործիչներին, լրագրողներին և շարքային քաղաքացիներին, որոնք ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ քննադատելիս կամ հանրային նշանակության հարցեր բարձրացնելիս կարող են օգտագործել շոկային, սուր կամ կոպիտ խոսք։

Եվրոպական դատարանը 2009 թվականի որևէ որոշմամբ երբեք չի սահմանել, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարն իրավունք ունի պետական լծակներով, ամբիոններից կամ ընտրարշավների ժամանակ հայհոյել, նվաստացնել և թիրախավորել սեփական քաղաքացիներին ու ընդդիմախոսներին։

Միջազգային իրավունքում դա որակվում է որպես պետական մակարդակով իրականացվող ատելության խոսք (Hate Speech) և վարչական ճնշում, ինչը դուրս է ՄԻԵԴ 10-րդ հոդվածի (Արտահայտվելու ազատություն) պաշտպանության տիրույթից։

Խոսքի ազատությունը հանրության զենքն է՝ ընդդեմ իշխանական կամայականությունների, այլ ոչ թե իշխանության արտոնագիրը՝ սեփական ժողովրդին նվաստացնելու համար։
ՄԻ՛ ԱՂԱՎԱՂԵՔ ՄԻԵԴ «ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ»

ՕՐԻՆ-2026

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image