Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
Սաուդյան Արաբիայի` ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 20-25 միլիոն եվրո է վճարելու 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը 6 միլիոն եվրո կլինի։
Կարպովը հայտնել է, որ կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Ավելի վաղ Սպերցյանը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը Մոսկվայի «Սպարտակի» դեմ կարող է իր վերջին խաղը լինել «Կրասնոդարի» կազմում։
2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 42 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։
Հայաստանի ընտրանու ավագի պայմանագիրը «Կրասնոդար» ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։