«Քո միտքը ինձ հուզում, ներգրավում ու հմայում է այնպես, ինչպես այն միակ անգամ, երբ մեր հեռախոսային զրույցը երկար ձգվեց։ Իսկ քո ձեռքերը մինչ օրս ինձ օդ են բարձրացնում՝ համոզելով, որ քո ուժը միշտ իմ թուլության կողքին է։
Դու փոխարինեցիր այն բազմաթիվ մարդկանց, որոնց հետ ես, անկասկած, կկարողանայի զվարթացնել կյանքի խառնաշփոթը, բայց դժվար թե որևէ բան ստեղծեի։Քեզ հետ ուզում եմ առաջ գնալ, ստեղծել, վիճել, մարզվել, կարդալ, քննարկել, երևակայել, ուտել, ճանապարհորդել, երեխաներ մեծացնել և անել այն ամենը,ինչ ուզում եմ անել բացառապես միասին։
Եվ ամենակարևորը՝ երկուսով նորմալ խոսել, ինչը վերջին 18 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց», -գրել է Թինա Կանդելակին`շնորհավորելով ամուսնուն՝ Վասիլի Բրովկոյին, որը իրենից 12 տարով փոքր է։
