Նախօրեին իշխանական վարչակազմը Հակակոռուպցիոն կոմիտեի միջոցով մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեց, թե ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտել: Կա 5 ձերբակալված: Ըստ հաղորդագրության՝ մի խումբ անձինք նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակ, Արմավիրի տարբեր բնակիչների ձևական գրանցել այնտեղ և հանձնարարել, որ հավաքագրեն անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ: Մեկ այլ դրվագով նաև բարեգործության անվան տակ գումար է բաժանվել: Մեր տեղեկություններով ձերբակալված հինգ անձանցից չորսին բաց են թողել՝ ապացույցների բացակայության հիմքով, մեկին են կալանք տվել, ով ընդդիմադիր կուսակցության գրասենյակի ղեկավարն է եւ աշխատավարձ է տվել աշխատակիցներին:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯