Հասարակություն

150 դրամ՝ ժողովրդի գրպանից․ Հրազդանում թանկացնում են տրանսպորտը

150 դրամ՝ ժողովրդի գրպանից․ Հրազդանում թանկացնում են տրանսպորտը

Երկուշաբթի օրվանից Հրազդանում նախատեսվում է հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում․ 100 դրամի փոխարեն ուղևորները վճարելու են 150 դրամ։ Hraparak.am-ին ահազանգելով՝ տեղեկացնում են քաղաքացիները՝ նշելով, որ թանկացման մասին տեղեկությունը արդեն իսկ լայն քննարկումների և դժգոհությունների պատճառ է դարձել հրազդանցիների  շրջանում։

Քաղաքացիները նշում են, որ տրանսպորտի գնի բարձրացման բեռը առաջին հերթին զգալու է հասարակ քաղաքացին։ Մեզ ահազանգած հրազդանցիների խոսքով՝ դեռևս հստակ չէ, թե քանի փայատեր ունի ոլորտը, ովքեր են ներգրավված գործընթացում և ինչ գործարքների մասին է խոսքը․ այդ հարցերի պարզաբանումը, ըստ նրանց, առաջիկա օրերին համայնքապետարանի կողմից պետք է հանրայնացվի։

Հրազդանցիները  նաև պնդում են, որ եթե համայնքի ղեկավար, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի  ՔՊ-ական որդին՝ Սևակ Միքայելյանն իսկապես նպատակ ունի սոցիալական բեռը մեղմել, ապա հնարավոր է 50 դրամի տարբերությունը սուբսիդավորել համայնքի բյուջեից՝ չբարձրացնելով ուղևորափոխադրման սակագինը բնակչության համար։

Նշում են նաւ, որ Երևանի հետ համեմատություն անելն անարդար է, քանի որ սոցիալ-տնտեսական պայմանները հաշվի առնելով՝ Հրազդանի տրանսպորտի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ։

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ Հրազդանում ներհամայնքային երթուղու սպասարկման համար «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը ներգրավվել է 18 նոր տրանսպորտային միջոց՝ առավել հարմարավետ փոխադրումներ իրականացնելու նպատակով։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image