Քաղաքականություն

Ինչ կլինի, եթե հրաժարվեն մանդատներից կամ վերցնեն

Ինչ կլինի, եթե հրաժարվեն մանդատներից կամ վերցնեն

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնք աչքի ընկան բարձր ներքաղաքական բևեռացվածությամբ և լարված նախընտրական քարոզարշավով։ Ընտրություններին մասնակցեց 18 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք), իսկ քվեարկության ընդհանուր մասնակցությունը կազմեց 58.97%։

​Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած արդյունքներով՝ խորհրդարան անցան միայն 3 քաղաքական ուժեր։​Եթե դիտարկենք այն հավանական սցենարը, որ ընթացող բողոքարկումների և քվեների վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) նույնպես հաղթահարի անցողիկ շեմն ու մտնի խորհրդարան, ապա Ազգային ժողովի քաղաքական պատկերն ու մանդատների բաշխվածությունը զգալի փոփոխություններ կկրեն։Hraparak.am-ը փորձել է վերլուծություն անել և հասկանալ, թե ինչ կլինի եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվի կամ վերցնի։

Ընտրությունների պաշտոնական արդյունքները հետևյալն են`
​«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ քվեների 49.85%-ը, որը հնարավորություն տվեց ձևավորել կայուն մեծամասնություն՝ 64 մանդատով։
​«Ուժեղ Հայաստան» դաշինք ստացավ 23.31% և խորհրդարանում կունենա 29 մանդատ։
​«Հայաստան» դաշինքը ստացավ 9.95% և ստանձնեց 12 մանդատ։ ԲՀԿ-ի մուտքով խորհրդարանական մանդատները կվերաբաշխվեն (ընդհանուր թիվը նույնպես կարող է որոշակիորեն ճշգրտվել՝ ըստ Ընտրական օրենսգրքի բանաձևերի, բայց հիմնական կորիզը կմնա 105-ի սահմաններում)։ Դա տեղի կունենա մյուս ուժերի, այդ թվում՝ իշխող մեծամասնության մանդատների հաշվին։ԲՀԿ-ն կստանձնի 5-ից 7 մանդատ։

Եթե վերահաշվարկի արդյունքում իշխանության մանդատների թիվը 64-ից նվազի և անցնի 63-ի սահմանագիծը,ապա մեծամասնությունը կկորցնի միանձնյա 3/5 պահանջող որոշումներ կայացնելու հնարավորությունը։Սահմանադրական օրենքների ընդունման կամ բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության համար (որտեղ անհրաժեշտ է 63 կամ 71 ձայն) իշխող ուժն այլևս չի կարողանա հույսը դնել միայն սեփական պատգամավորների վրա։ Նրան անհրաժեշտ կլինի կա՛մ կոալիցիա կազմել, կա՛մ կոնկրետ հարցերի շուրջ քաղաքական առևտրի մեջ մտնել խորհրդարան անցած նոր ուժերի հետ։Ավելի պարզ` ինչ չի կարող անել ՔՊ֊ն միայնակ. չի կարող փոխել Սահմանադրություն, ընտրել Օրենսգրքեր, ՄԻՊ, Գլխավոր դատախազ, անցկացնել Հանրաքվե և այլն։ Ընդդիմությունը կդառնա անհաղթահարելի պատնեշ իշխանության համար՝ ստիպելով վերջինիս գնալ իրական քաղաքական կոնսենսուսի և զիջումների։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image