Ես չգիտեմ՝ կա՞ արդյոք որեւէ երկրում «ականավոր հրշեջի» կոչում, բայց ես նման կոչում կշնորհեի Նիկոլ Փաշինյանին, որը զբաղված է այստեղ-այնտեղ ծագող հրդեհները մարելով, քանի որ պետական կառավարման ճգնաժամի ու այս համատարած քաոսի պայմաններում ստիպված է անընդհատ իրավիճակային հարցեր լուծել, ինչ-որ քայլեր ձեռնարկել` պարբերաբար ծագող դժգոհությունները մարելու համար, եւ խարխափելով՝ գնալ դեպի ընտրություններ կոչվող փորձություն: Ահա` փորձում է հանգցնել քրեածին իրավիճակից առաջացող հանրային դժգոհությունը եւ հերթական սպանությունից ու կրակոցներից հետո միանգամից ոստիկանապետի 3 տեղակալ է ազատում աշխատանքից` անտեսելով կադրային լուրջ դեֆիցիտը եւ ոլորտային մասնագետների պակասը: Մի քանի օր կադրային տեղաշարժերը կզբաղեցնեն մարդկանց, մի քանի շաբաթ էլ հույս կներշնչեն, որ իրավիճակը կկարգավորվի: Ահա` հապճեպ ու չպլանավորված քայլի է գնում` 5-10 հազար դրամով բարձրացնում է կենսաթոշակները՝ դրանով նաեւ օրենքը խախտելով: Ի վերջո, երկրի բյուջեն օրենք է, եւ եթե այդ օրենքում 2025-ի դեկտեմբերին չեն նախատեսել նման քայլ ու միջոցներ, ապրիլից նման բանի գնալը խոսում է ծայրահեղ անհրաժեշտության եւ «հրդեհի» մասին, որը մարելու համար դիմում է նման էքստրեմալ միջոցի: Ահա` հուսով է, որ նախկինների եւ Մարտի 1-ի գործով էլ կկարողանա մի քիչ ռեյտինգ բարձրացնել, մի քանի ձայն ավել քերել մեր խեղճ ու մոլորված ժողովրդից, եւ մեղադրանք է առաջադրվում Փաշինյանի նախկին նախարարին` Վալերի Օսիպյանին, եւ նախկին ոստիկան Ռոբերտ Մելքոնյանին, ու հանկարծ հիշում են Հովհաննես Թամամյանին, որը նախկինների ժամանակ դատապարտվել է 4 տարի ազատազրկման, ապա վաղաժամկետ ազատ արձակվել: Էլ ի՞նչ հնարք ունի պահած Փաշինյանը` ընտրություններին ընդառաջ:
Քաղաքականություն
Ականավոր հրշեջը
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯