Ժամանց

Ջուլիա Ռոբերթսն ու Ռիչարդ Գիրը կնկարահանվեն «Գեղեցկուհին 2» ֆիլմում

Ջուլիա Ռոբերթսն ու Ռիչարդ Գիրը կնկարահանվեն «Գեղեցկուհին 2» ֆիլմում

Ջուլիա Ռոբերթսն ու Ռիչարդ Գիրը պատրաստ են կրկին միասին աշխատել։ «Գեղեցկուհին 2» ֆիլմը կվերամիավորի դերասաններին: Հայտնում է Fast News-ը:

«Գեղեցկուհի» ֆիլմը, որը նկարահանվել է 1990 թվականին, պատմում է մագնատ Էդվարդ Լյուիսի և մարմնավաճառ Վիվիենի սիրո պատմության մասին: Նկարահանումների ժամանակ Ջուլիան 23 տարեկան էր, իսկ Ռիչարդը՝ 41:

Ռոբերթսն ու Գիրը հասկացել են, թե որքան ժողովրդականություն է վայելում ֆիլմը այդ պատճառով բանակցություններ են սկսել Disney-ի ղեկավարների հետ՝ 2-րդ մաս նկարելու համար:

Պայմանագրերը դեռևս չեն ստորագրվել, բայց նախնական սցենարի վրա աշխատանքներն ընթանում են, և եթե չնախատեսված խնդիրներ չառաջանան, Ռիչարդն ու Ջուլիան պատրաստ են մասնակցել նախագծին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image