Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ էր հղում նաեւ 2007-2008-ին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ էր հղում նաեւ 2007-2008-ին

Կանանց միջազգային տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքի մոտ, օրվա ավարտին ծաղիկներ է բաժանում կանանց ու աղջիկներին։ «Ֆեյսբուք»-յան լայվի ժամանակ մեկը մյուսին հաջորդող մեկնաբանությունները չուշացան։
Փաշինյանին մոտիկից ճանաչողները, նրա ընդդիմադիր քաղաքական գործունեությանը մոտիկից առնչվածները կհիշեն, թե ինչպես էր նա 2007թ․ «Իմպիչմենտ» դաշինքի՝ Երեւանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքների ժամանակ, գարնան առաջին օրվա առթիվ ձնծաղիկներ բաժանում հանրահավաքի մասնակիցներին։

Նրա աջակիցները,  ձնծաղիկներով լի զամբյուղը ձեռքին, շրջում էին Ազատության հրապարակում եւ ծաղիկները բաժանում միտինգավորներին։
Փաշինյանի ընդդիմադիր գործունեությունից մի դրվագ էլ է հիշարժան։ Երբ 2008թ․ ՀՀ նախագահի ընտրություններից հետո բողոքի ցույցեր սկսեցին, եւ մարդիկ տասն օր շարունակ, մինչեւ մարտի 1-ը, գիշեր-ցերեկ, մնում էին Ազատության հրապարակում, գիշերվա ժամերին նա նախապես իմանում էր եւ  բարձրախոսով շնորհավորում միտինգավորների ծննդյան օրերը։ Պատկերացրեք, մարդիկ, խարույկի շուրջ խմբված կամ  վրաններում նստած թեյ խմելիս, լսում էին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը  շնորհավորում  պայքարող քաղաքացիների ծննդյան օրերը։ Եվ ցրտի պայմաններում, խարույկների շուրջ  սպասման երկար ու ձիգ ժամերը ջերմանում էին հենց Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image